Ժողովրդական արտիստ
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Սեպտեմբերի 20-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/sundukyantheatre/posts/1980569652109506
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը
75 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը: Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում: 1973 թվականից սկսած՝ նա սեփական ծրագրով սկսել է ելույթ ունենալ կրկեսում: Բաղդասարովի երեխաները՝ Արթուրը և Կարինան, հայտնի վագրեր վարժեցնողներ են: Այս մասին РИА Новости -ին հայտնել են ՌԴ պետական կրկեսի մամուլի ծառայություը։
Տեր լինել մեր մայրենի հողում, պատժել թշնամուն․ Ռուբեն Մաթևոսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացրել է ՀՀ ՊՆ-ն։
Ստենվեյ ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում (մուտքը՝ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքից) տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։ Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի…
Արմեն Ջիգարխանյանը ադրբեջանցի աղջկա կնքահայրն է դարձել
Ադրբեջանի առողջապահության նախարարի դուստր Նարմին Շիրալիևան ընդունել է քրիստոնեություն և կնքվել՝ Հայ առաքելական եկեղեցում, իսկ իրեն կնքահայր է դարձրել լեգենդար հայ դերասան, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: Ադրբեջանը բարկացած է, այս նորությունից, իսկ աղջկա այս քայլը դիտարկել են, որպես հայրենիքի դավաճանություն: Եվ քանի որ Բաքուն արդեն երկար ժամանակ փորձում է կրոնական ուղղվածություն տալ Ղարաբաղյան…
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Ամիրխանյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝…
Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցել է Sochi Jazz Festival-2019 միջազգային 10-րդ փառատոնին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը օգոստոսի 1-4-ը, Սոչիի «Ձմեռային թատրոնում» մասնակցել է Sochi Jazz Festival-2019 ջազ երաժշտության միջազգային 10-րդ փառատոնին: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին: Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Տեղեկացնենք, որ Sochi…
Ջիգարխանյանը թատերախմբի հավաք է անցկացրել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է Մոսկվայի դրամատիկ թատրոն և անցկացրել թատերախմբի հավաք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հավաքի ժամանակ որոշվել են 24-րդ թատերաշրջանի անելիքներն ու ծրագրերը: Ըստ աղբյուրի՝ ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց՝ նրան դիմավորելու։ Ջիգարխանյանը որպես դերասան ներգրավված չի լինի ներկայացումներում, սակայն…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցած մենահամերգի…
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքայրյանը: «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/arm.composers/posts/2292205844362954
ՌԴ ժողովրդական արտիստը Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին
«ԳԱԼԱ»-ն գրում է՝ Ալեքսեյ Սերեբրյակովը քննադատել է ռուսաստանցիներին՝ կեղծ հայրենասիրություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին նա հայտնել է Լոնդոնում անցկացված համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ: Սերեբրյակովի խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը վերջին 20 տարում մի քանի պատերազմ է ձեռնարկել: «Ես նկատի ունեմ Վրաստանը, Չեչնիան, Ուկրաինան, Սիրիան, նաեւ աֆրիկյան…
Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ժողովրդի գոյատևման համար երաշխիք են ազգային արժեքները: Նա նշել է, որ Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, և տարիների ընթացքում նրա ստեղծագործությունները հնչել են…
Մոսկվայում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին
Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին, հաղորդում է Մոսկվայի քաղաքային թատրոնի մամուլի ծառայությունը: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա անհետաձգելի հոսպիտալացվելէր, նրա վիճակը ծանր էր, սակայն թատրոնից նշել էին, որ հոսպիտալացումը կրում էր պրոֆիլակտիկ բնույթ: Խորհրդային և ՌԴ դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935 թվականին Լենինգրադում:…
Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը բացահայտվել է
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից: Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է Ռաֆյել Քոթանջյանի դրամապանակն ու փախնում: Դրամապանակում եղել էր փող, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան և…














