Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի

  • Նախարարը խոստացավ օգնել կադրերի պատրաստման հարցում պետական աջակցություն խնդրած գործարարին

    Նախարարը խոստացավ օգնել կադրերի պատրաստման հարցում պետական աջակցություն խնդրած գործարարին

    «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցող գործարարներից մեկը հետաքրքրվեց՝ կա՞ն հատուկ ծրագրեր, որոնց դիմելով՝ կարող են ոսկերչական գործունեությամբ զբաղվող կազմակերպության համար կադրեր ունենալ: «Եթե մենք կազմակերպենք՝ շատ թանկ է լինելու ազգաբնակչության համար: Պետական աջակցություն կարո՞ղ ենք ակնկալել, որ կադրեր պատրաստենք և դրա վրա ժամանակ ու ռեսուրսներ չծախսենք»,- հետաքրքրվեց նա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

  • Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի. Նիկոլ Փաշինյան

    Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի. Նիկոլ Փաշինյան

    Այսօր «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի բացման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում Վարչապետը նշեց, որ Կոտայքի մարզն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: «Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ ուժի անբաժանելի մասը: Այս հանդիպումը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք…

  • Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես-համաժողովը

    Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես-համաժողովը

    Այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք: Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Կոտայքի մարզի ներդրումային պոտենցիալը, 10-ը…

  • «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կանցնի Ծաղկաձորում

    «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կանցնի Ծաղկաձորում

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ…