լղ
ՀՀ վարչապետը շեշտեց Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, շեշտեց այնտեղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: «Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Ակնհայտորեն, Հայաստանը և ԼՂ-ն հակառակն են…
Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անհանգստություն է հայտնել` կապված ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցին։ «Ես վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների` երկու երկրի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհի վերականգնման ուղղությամբ քայլերի մասին: Ես նաև իմ անհանգստությունն եմ հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված»:
Առցանցի մասին կարող ենք քննարկել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին
Այսօր ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյոք նախատեսվո՞ւմ է քննարկում երկու խորհրդարանների միջև: ԱԺ նախագահը հայտնել է,…
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը շրջափակելու համար. շվեդ պատգամավոր
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120 000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ կապող օղակի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ պատգամավոր Բյորն Զյոդերը: «Հակառակ դեպքում դա կվերածվի հսկայական մարդասիրական աղետի։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- գրել է պատգամավորը։
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար, գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ:
Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: «Տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ…
Իրավիճակը մոտ է հումանիտար աղետ դառնալուն. Հայաստանն առաջարկում է ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում
Ադրբեջանն ապօրինի շրջափակում է սկսել ԼՂ շուրջ` խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև իր միջազգային պայմանավորվածությունները: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ` Լաչինում իրավիճակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: «Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել Լաչինի միջանցքի երկայնքով, դա արվել է` խախտելով եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն`…
ՄԱԿ ԱԽ անդամները կքննարկեն ԼՂ-ում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ ձևաչափով կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՄԱԿ ԱԽ աշխատանքի ուսումնասիրման հարցերով վերլուծական կենտրոնը:
Փաշինյանը ԱԳՆ-ին հանձնարարեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու վերաբերյալ ԱԺ հայտարարության ուղերձը հասցնել հասցեատերերին
ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: «Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի…
ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է Ալիևի կողմից. ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը բացահայտ ավտորիտար սցենար է։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում: «Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել…
ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Նիկոլ Փաշինյան
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը նախ՝ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա՝ փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ…
Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար. ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին…
ԼՂ-ն կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ…
ԼՂ-ին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023-ին կկազմի 136 մլրդ դրամ
Լեռնային Ղարաբաղին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023 թ. կկազմի 136 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այդ չափը սահմանվել է՝ ելնելով ԼՂ-ի սոցիալական և տնտեսական առաջնահերթություններից: Նախնական նախագծով նախատեսված էր, որ ԼՂ-ին հատկացվելու է 144 միլիարդ դրամ, սակայն Ղարաբաղի կառավարության դիմումի արդյունքում 8 մլրդ դրամը հատկացվելու…
ԱՄՆ-ը աջակցում է Արցախին ու Հայաստանին ի հեճուկս Ալիևի ռազմատենչության
Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների գագաթնաժողովում Հայաստանին անվանել էր ագրեսոր և արդարացրել իրենց գործողությունները։ Ալիևը կտրականապես հերքել էր ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։ «Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողի…















