լող
Սամմեր Մաքինտոշը նվաճում է երկու ոսկե մեդալ երկու օրվա ընթացքում Ակվատիկայի աշխարհի առաջնությունում
Կանադացի լողորդ Սամմեր Մաքինտոշը նվաճեց երկու ոսկե մեդալ Ակվատիկայի աշխարհի առաջնությունում՝ մոտենալով Մայքլ Ֆելփսի պատմական ռեկորդին:
2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնություն. Մրցումների երկրորդ օրվա եզրափակիչների ամփոփագիր
2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրը աչքի ընկավ բացառիկ ելույթներով՝ Իտալիան և Թուրքիան նվաճեցին ոսկե մեդալներ կարևոր մրցաձևերում։ Ռեկորդներ սպառնացին, իսկ երիտասարդ տաղանդները փայլեցին որպես ապագա աստղեր։
Վեց վարժություններ, որոնք կարող են օգնել ձեզ մնալ հանգիստ և կենտրոնացած
Ահա վեց վարժություններ, որոնք կարող են օգնել ձեզ մնալ հանգիստ և կենտրոնացած: 1. Խորը շնչառության վարժություններ Խորը շնչառական վարժությունները կարող են օգտագործվել՝ օգնելու հանգստացնել մարմինն ու միտքը: Դուք կարող եք կատարել խորը շնչառական վարժություն՝ պառկելով գետնին կամ հանգիստ նստելով հարմարավետ տարածքում։ Փակեք ձեր աչքերը, եթե դա ձեզ հարմար է, և դանդաղ, խորը շունչ քաշեք՝ կենտրոնանալով…
Կարեն Գիլոյանը հյուրընկալվել է Զինվորի տանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այցելել է Զինվորի տուն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Արտակ Դավթյանը այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն Վարչապետ Փաշինյանը Զինվորի տանը հանդիպել է Հայրենիքի պաշտպաններին «ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին: Զինվորի տան տնօրեն…
Եվրոպայի առաջնություն․ հայ լողորդը սահմանել է Հայաստանի ռեկորդ
Կազանում եզրագծին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Արթուր Բարսեղյանը։ Հայազգի լողորդը, ընդհանուր առմամբ, հաջող է հանդես եկել ու նույնիսկ հասցրել է ռեկորդ սահմանել։ Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում գրանցել է 48,09 վայրկյան արդյունքը, որով ոչ միայն դուրս է եկել կիսաեզրափակիչ, այլ նաև սահմանել է Հայաստանի ռեկորդ։ Կիսաեզրափակչում արդեն Բարսեղյանը…
Մեսսին և Ռոնալդուն գտնվում են 21-րդ դարի լավագույն մարզիկների ցուցակում
Marca-ն հրապարակել է 21-րդ դարի լավագույն մարզիկների ցուցակը: Առաջին տասնյակում ընդգրկված են երկու ֆուտբոլիստներ՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (7-րդ հորիզոնական) և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (10-րդ հորիզոնական): Ցուցակի առաջատարը լողորդ Մայքլ Ֆելպսն էր: Երկրորդ տեղը զբաղեցնում է օլիմպիական խաղերի բազմակի հաղթող մարզիկ Ուսեյն Բոլտը: Թոփ 3-ը եզրզփակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Լավագույն տասնյակում հաջորդում…
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության նոր ժամկետ է որոշվել
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան նոր ժամկետ է նշանակել 2021 թվականի Ճապոնիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար։ Նախնական ժամկետով մրցաշարը պետք է անցկացվեր հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, սակայն, քանի որ ՄՕԿ-ի որոշմամբ Օլիմպիական խաղերը հետաձգվել են ու պետք է անցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, ջրային մարզաձևի անցկացումը նշված ժամկետում դարձավ անհնար։ Ելնելով այս հանգամանքից, մրցաշարը տեղափոխվեց 2022…
Աշխարհի առաջնությունում հայ լողորդները վիճակագրական ցուցանիշներ են բարելավել
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մի ամբողջ շարք վիճակագրական ցուցանիշներ է բարելավել: Արթուր Բարսեղյանը աշխարհի առաջնություններում երկու անգամ մտել է կիսաեզրափակիչ փուլ՝ 50 և 100 մետր ազատ լողաոճերում, մեկ անգամ եզրափակիչ՝ 100 մետր ազատ լողաոճում և երկու անգամ լրացրել Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշային նորմա: Մեր լողորդներն առաջին անգամ…
Աշխարհի առաջնություն. հայ լողորդը հասել է կիսաեզրափակիչ
Բուդապեշտում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճում 0.22.75 արդյունքով 110 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է հինգերորդը և պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: Այս մասին տեղեկացնում է Aravot-ը։
60-ամյա տղամարդը արդեն 4-րդ անգամ լողալով հատում է Սևանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գավառցի 60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը: Նշենք, որ նա լիճը հաջողությամբ հատում է արդեն 4-րդ անգամ: Այս անգամ նա սկսել է լողալ Արտանիշի թերակղզուց և հասել Նորատուսի մերձակա ափ: Գագիկն իր նախաձեռնած այս միջոցառումը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Նա մտադիր է լողալով հատել նաև Վանա լիճը:
Գավառի 60-ամյա բնակիչը պատրաստվում է լողալով անցնել Սևանը
Գավառի 60 ամյա բնակիչ Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին պատրաստվում է լողալով անցնել Սևանը: Իր մտադրության մասին հայտնեց օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ ունեցած հանդիպման ժամանակ: Չնայած իր պատկառելի տարիքի Գագիկ Գոզեյանը Սևանի արևլյան ափից արևմտյան ափը պատրաստվում է լողալ 8-9 ժամում: Լողորդը նախկինում ևս նման փորձառություն գրանցել է, բայց այս անգամ հատուկ նպատակով…
Էրիկ Գրիգորյանը շաբաթ օրը կլողա Սևանում
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել է Սևանա լճի վիճակի մասին: Գրիգորյանին հիշեցրին՝ մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս Սևանում լողալ: Նախարարին հարցրին, թե նա ինչ խորհուրդ է տալիս: «Ուզում եմ հստակեցնել մի բան, ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում»,- ասաց նա: Հարցին՝ ինչու շաբաթ,…
Խորհուրդ է տրվում չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ. առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»…
Լողի մարզումներ ջրահարսերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆինլանդիայի մանկապարտեզներից մեկի դաստիարակը երեխաների համար այնքան շատ է հեքիաթներ կարդացել, որ որոշել է անձամբ դառնալ ֆանտաստիկ ժանրի հերոս: Մայա Մոտտոնեն դարձել է ջրահարսերի համար լողի առաջին մարզիչը: Նա բոլոր ցանկացողներին առաջարկում է հագնել ջրահարսի պոչ և սուզվել լողավազանում: Դասընթացներին մասնակցում են ոչ միայն կանայք, դրանք բոլորի համար են: Հաղորդում է aysor.am-ը։















