խմբագրություն
Հրապարակի խմբագրության շենքում հրդեհ է
Կորյունի 21 հասցեում հրդեհային իրավիճակ է։ Առաջին հարկի սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վառվել են հոսանքի լարերը, հաղորդում է «Հրապարակ»-ը: Խմբագրակազմը դուրս է եկել շենքից, սպասում են հրդեհի մարելուն։ Խմբագրության աշխատանքն այս պահին խաթարվել է։
ՄԻՊ-ը ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին գաղտնալսելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168․am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։ Հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է, որ հրապարակող լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ փորձելով բացահայտել լրագրողի տեղեկատվության աղբյուրը: Ըստ հրապարակման՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հնարավոր է նաեւ…
«Ժողովուրդ» օրաթերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայտնել էր խմբագրություն ներխուժելու մասին, դեպքի վայր էին այցելել ոստիկանության ծառայողները: Tert.am-ը ոստիկանության լրատվության վարչությունից հարցրեց, թե իրավական ի՞նչ ընթացք է տրվել գրանցված միջադեպին, որտեղից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով: Ներխուժել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. Նաիրա Զոհրաբյան «Ձեր նշած դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է…
Ներխուժել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. Նաիրա Զոհրաբյան
Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. «Կոչ եմ անում իրավապահներին շուտափույթ պարզել՝ ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»,-ասաց Զոհրաբյանը:
Փարիզում Nouvelles d’Arménie հայկական ամսագրի խմբագրության վրա հարձակում է տեղի ունեցել
Փարիզում ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակում է տեղի ունեցել: «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d’Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է,…
Արագածոտնի մարզային «Արագած աշխարհ» թերթի խմբագրությունը նոր նստավայր ունի
ՀՀ Արագածոտնի մարզային «Արագած աշխարհ» թերթն այսուհետ իր նոր գրասենյակն ունի, որը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքում: Նոր նստավայրի բացումը կայացավ այսօր: Օրը պատահական չէր ընտրված. հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը: Գրասենյակի բացման առիթով թերթի խմբագրություն էին այցելել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզային կառույցների ղեկավար կազմը, մտավորականներ և այլ…
«Հայելի» մամուլի ակումբը և կայքը դիմում են իրավապահներին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա (առկա են տեսանյութ և լուսանկարներ): Այս մասին հայտնում են «Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրությունը: Հայտարարությունը ներկայացնում…
ՔԿ-ն պարզում է Հայկ Հարությունյանի մահվան մասին հրապարակումների հեղինակներին
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի…
Հրապարակվել են ջարդուխուրդ արված «Սնոբ» խմբագրության լուսանկարները
«Սնոբ» խմբագրությունը հրապարակել է ջարդուխուրդի լուսանկարները, որը անհայտ անձը իրականացրել է գրասենյակում: Նկարում երևում են սենյակի կոտրած դուռն ու սեղանները, շրջած աթոռներն ու համակարգիչները: Վնասվել են նաև խմբագրության պահարաններն ու խոհանոցը: Ջարդուխուրդի պատճառը անհայտ է: Առավոտվանից քրեագետները աշխատել են շենքում: Տեղում է նաև պորտալի գլխավոր խմբագիր Կսենյա Չուդինովան է:









