Ծառայող
ԱԱԾ-ն բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից գումարներ հափշտակելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝…
Քաղաքացին բահով հարվածել է ՊԵԿ ծառայողին և ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով: «2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության բաժնի օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, որտեղ…
Դիմակ չկրելու պատճառով ՔԿ տասնյակ ծառայողներ կզրկվեն մեկ ամսվա պարգևավճարից
Հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում…
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար նախատեսված է տուգանք
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մանուկ Մուրադյանը գրառման մեջ անդրադարձել է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հանգամանքին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրեսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության…
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է։ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2020թ. հունվարի 19-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, երկու անձինք չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել են՝ այդ…





