ծիածան

  • Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ ՍԱՏՄ

    Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ ՍԱՏՄ

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի…

  • Բրազիլիայում շրջանաձև ծիածան են լուսանկարել

    Բրազիլիայում շրջանաձև ծիածան են լուսանկարել

    Բրազիլիայի բնակիչներից մեկը լուսանկարել է աշխարհի ամենահազվագյուտ ծիածաններից մեկը՝ շրջանաձև ծիածան: Ծիածանը հայտնվել է Բայա կղզու լողափին: Օգտատերը լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական կայքում: Գրառման մեջ ասվում է, որ այդ վայրերում երկար ժամանակ լեգենդներ են հյուսվել «ծիածանային պորտալի» մասին, որը մարդկանց ոգեշնչում է նոր սխրանքներ գործել և դրական տրամադրություն է հաղորդում։ https://www.instagram.com/p/BwnrBcqBsaf/

  • Ծիածան՝ սեփական ձեռքերով (Տեսանյութ)

    Ծիածան՝ սեփական ձեռքերով (Տեսանյութ)

    Մեքսիկական ծագմամբ ամերիկացի Գաբրիել Դոուն կարող է ծիածան ստեղծել նույնիսկ թանգարանի սրահում: Նրան հարկավոր են միայն կարի համար նախատեսված տարբեր գույների թելեր: Տղամարդը դրանք ձգում է սրահի ներսում կարթերի միջոցով: Աշխատանքն իրականացվում է լույսի աղբյուրի մոտ, որպեսզի ստեղծվի արևի ճառագայթների տպավորություն: