կայծակ

  • Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. պատճառը կայծակն է եղել

    Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. պատճառը կայծակն է եղել

    Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Այս մասին հայտնել է Aviation24.be կայքը։ Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։ ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։

  • Չինաստանում կայծակը նույն էլեկտրասյանը հարվածել է 12 անգամ

    Չինաստանում կայծակը նույն էլեկտրասյանը հարվածել է 12 անգամ

    Չինաստանում փոթորիկի ժամանակ յուրօրինակ դեպք է գրանցվել։ Կայծակը 10 վայրկյանից քիչ ժամանակում 12 անգամ հարվածել է միևնույն էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ցինդաո քաղաքում։

  • Հնդկաստանում կայծակը 9 մարդու կյանք է խլել

    Հնդկաստանում կայծակը 9 մարդու կյանք է խլել

    Հնդկաստանի Ռաջաստան նահանգում ամպրոպի հետևանքով կայծակ է որոտացել, որի պատճառով մահացել է առնվազն 9 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք չինական Xinhua լրատվական գործակալությունից։ Նշվում է, որ կայծակի հարվածներից մահացածներից 7-ը երեխաներ են։ Ըստ աղբյուրի՝ կան նաև տուժածներ, որոնք բժշկական օգնություն են ստանում։

  • Եղանակը Հայաստանում և Արցախում

    Եղանակը Հայաստանում և Արցախում

    Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.70C (1974թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.60C (1977թ.) · Օդի…

  • Եղանակը Հայաստանում և Արցախում

    Եղանակը Հայաստանում և Արցախում

    Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,…

  • Եղանակը Հայաստանում և Արցախում

    Եղանակը Հայաստանում և Արցախում

    Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ին կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի…

  • Եղանակը Հայաստանում և Արցախում

    Եղանակը Հայաստանում և Արցախում

    Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է…

  • Եղանակը Հայաստանում և Արցախում

    Եղանակը Հայաստանում և Արցախում

    Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում՝…

  • Կայծակի հետևանքով Կոտայքում սատկել են խոշոր եղջերավոր կենդանիներ

    Կայծակի հետևանքով Կոտայքում սատկել են խոշոր եղջերավոր կենդանիներ

    Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղին հարակից տարածքում շանթահարումից սատկել են 10 խոշոր եղջերավոր կենդանի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Քարաշամբ գյուղի գյուղապետին, Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և Բնապահպանության վարչությանը և ոստիկանության Նաիրիի բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

  • Կայծակի հարվածից 5 մարդ է զոհվել Կուբայում

    Կայծակի հարվածից 5 մարդ է զոհվել Կուբայում

    Կուբայի մայրաքաղաքից 40 կմ դեպի արևելք գտնվող Սանտա-Կրուս-դել-Նորտե քաղաքում գտնվող ծովափում առնվազն հինգ մարդ դարձել է կայծակի հարվածի զոհ: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտնում է Կուբայի Գրանմա պարբերականը: Թերթը նշում է, որ զոհերից երեքը երեխաներ են: Եվս մեկ անչափահաս հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է: Կուբայի գեոֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի մասնագետների տվյալներով՝ ամեն…

  • Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել

    Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել

    Կայծակից մահվան դեպք է գրանցվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում: Համագյուղացիներ՝ 65 ամյա Վանիկ Մելքոնյանն ու Գևորգ Սահակյանը գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։ Կայծակից ու անձրևից փորձել են պատսպարվել տարածքում գտնվող լքված նախկին ենթակայանում, որի մուտքի մոտ կանգնած են եղել, երբ ուժեղ կայծակը…

  • Հնդկաստանում 50-ից ավելի մարդ է մահացել կայծակից

    Հնդկաստանում 50-ից ավելի մարդ է մահացել կայծակից

    Հնդկաստանի արևելյան Բիհար և Ջարքհանդ նահանգներում կայծակների հարվածներից երկու օրում մահացել է 51 մարդ, ինը մարդ տուժել է։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ աղբյուր նշելով ոստիկանությանը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 32 մարդ կայծակից զոհվել է Ուտար-Փրադեշ նահանգում (Հնդկաստանի հյուսիս)։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 39 մարդ զոհվել է Բիհար նահանգում, 12-ը՝ Ջարքհանդում։ Նահանգի իշխանությունները կարգադրել են…

  • ԱՄՆ-ում կայծակից հարվածից 8 մարդ է տուժել

    ԱՄՆ-ում կայծակից հարվածից 8 մարդ է տուժել

    Ֆլորիդա նահանգի լողափում 8 հոգի տուժել է կայծակի հարվածից: Այս մասին հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ տուժածներից մեկին հիվանդանոց են տարել սրտի կանգով, նրա վիճակը գնահատվում է ծանր: Եվս 7 մարդ ստացել են թեթև վնասվածնքեր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 3-ը հրաժարվել են բուժօգնությունից: Տուժածներից երկուսը զբոսաշրջիկ են: Նրանց ազգությունը դեռևս հայտնի չէ:

  • Ուկրաինայում կայծակի հետևանքով երեք մարդ է մահացել

    Ուկրաինայում կայծակի հետևանքով երեք մարդ է մահացել

    Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի գյուղերից մեկում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին: «Դժբախտ պատահար է եղել Ռոհատին քաղաքում: Կայծակը հարվածել է կանգառին, որտեղ այդ ժամանակ 5 մարդ էր գտնվում: Հարվածի հետևանքով զոհվել է 3 տղամարդ, իսկ 2 կանայք հոսպիտալացվել են»,- ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած…