կանխարգելիչ միջոցներ
Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել
Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել: Մասնագետի խոսքով, հիվանդացության այս նկատելի աճի հիմնական պատճառը բնակչության կողմից հակահամաճարակային կանոնների չպահպանելն է. ռազմական դրության պայմաններում բոլորի ուշադրությունը ուղղված է դեպի…
Երեխաների պաշտպանությունը բռնությունից բոլորիս առաջնահերթ պարտավորությունն է․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ: Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ՝…


