կարանտին
Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4321 դեպք
Վրաստանի կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4321 նոր դեպք, բուժվել է ևս 4301 պացիենտ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 162 475 է: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 1504-ի։ Կարանտինում է գտնվում 1 282 մարդ։
Հուսով եմ՝ երկուշաբթի քիչ-քիչ կսկսեմ աշխատել․ Խաչանով
Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ մի քանի օրից դուրս է գալու կարանտինից։ «Մի քանի օր ևս ու մեր կարանտինը կավարտվի։ Իմ ընտանիքն ու ես լավ ենք մեզ զգում։ հուսով եմ՝ երկուշաբթի քիչ-քիչ կսկսեմ աշխատել ու պատրաստվել 2021 թվականի մրցաշրջանին»,- գրել է Խաչանովը։ Հիշեցնենք, որ Խաչանովը, նրա կինն…
Գերմանիայում կարատինը կարող է երկարաձգվել
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ երկրում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչև գարնան սկիզբ, եթե չհաջողվի կորոնավիրուսը զսպել։ Նախարարը նշել է, որ անհնար է ապահովել բնակչության ամբողջական հետազոտություն՝ այն դեպքում, երբ Գերմանիայի զգալի հատվածներում 100 հազար բնակչին բաժին է ընկնում վարակման ավելի քան 50 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Die Welt-ից:
Հունաստանը պարետային ժամ կսահմանի՝ կորոնավիրուսի հետ կապված
Հունաստանը նոյեմբերի 3-ից գիշերային պարետային ժամ կսահմանի, կփակի ռեստորաններն ու բարերը երկրի ամենաբնակեցված շրջաններում՝ կապված COVID-19 վարակի դեպքերի ավելացման հետ: Հայտնի է, որ երկրում վարակի քիչ դեպքեր են հայտնաբերվել, քան քան եվրոպական երկրների մեծ մասում: Նշվում է, որ երկրում ռեստորանները, բարերը, սրճարանները, կինոթատրոններն և նմանատիպ վայրերը նոյեմբերի 3-ից մեկ ամսով փակ կլինեն: «Այս միջոցառումները կենտրոնացած…
Կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում․ Worldometers
Worldometers-ը հայտնում է, որ կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 40 միլիոն 858 հազար մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 30 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 125 հազարը: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի Բավարիա երկրամասում այսօրվանից հայտարարվել է երկշաբաթյա լոքդաուն: Այստեղ մարդիկ կարող են տնից…
Այժմ ՌԴ-ում լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում․ Պեսկով
Газета.Ru-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ կա: «Մենք արձանագրում ենք վարակվածների թվի որոշակի աճ»,- նշել է Պեսկովը: Պեսկովը ընդգծել է, որ այժմ լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում, ընդգծել է Պեսկովը: Նշենք, որ մինչ այս երկրում գրանցվել է COVID-19-ի 1 136 048 դեպք։
Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ Ջոնսոն
The Independent-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք է սկսվել։ «Հիմա մենք կանգնած ենք երկրորդ ալիքի առջև … Ես վախենում եմ, որ դա միանգամայն անխուսափելի է։ Մենք դրան բախվելու ենք մեր երկրում», – նշել է վարչապետը: Ջոնսոնը հավելել է, որ COVID-19-ով վարակման դեպքերի նոր ալիք է սկսվել Ֆրանսիայում,…
Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ոլորտում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․…
Վրաստանում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք է հաստատվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2227-ի, որոնցից 1369-ը արդեն առողջացել է: Հայտնի է, որ կորոնավիրուսի 152 նոր դեպքից 90-ը կապված է Աջարիայի հետ, 15-ը` Քութաիսիի դպրոցի, 15-ը` Ինգուրի հիդրոէլեկտրակայանի, 17-ը` հիվանդի հետ շփման, իսկ 4-ը` ներմուծված դեպքերի հետ: 5882 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 390-ը`…
Եթե ասվի` կարանտին էլ չկա, ի՞նչ եք շահելու․ Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժանոց եմ ընկել։ Ի՞նչն եք ձեռ առնում, կամ ո՞ւմ եք ձեռ առնում։ Եթե մարինայանմաններից կամ գևորիկանմաններից եք, ես ձեզ հետ խոսելու բան չունեմ։ Բայց եթե նորմալ մարդիկ եք և գիտեք, որ կա՛ էդ փորձանքը, որ կախված է ողջ…
Հայաստանում այսօրվանից սահմանվում է կարանտին մինչև հունվարի 11-ը. Նոր որոշում
Հայաստանում այսօրվանից սահմանվում է կարանտին մինչև հունվարի 11-ը: Նման որոշում է կայացվել այսօր՝ սեպտեմբերի 11-ի կառավարության արտահերթ նիստում: Որոշման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել…
Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի, ապա կհայտարարվի կարանտին․ Գրիգորյան
ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդարանում արտահերթ նստաշրջանի մեկնարկից հետո ներկայացրեց առաջարկվող օրենսդրական փաթեթը։ Նա ասաց, որ եթե օրեսնդրական փաթեթն ընդունվի, ապա սեպտեմբերի 11-ից կհայտարարվի կարանտին և պայքարը կշարունակվի համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ։ Ըստ Գրիգորյանի՝ կարանտինը ավելի թույլ ռեժիմ է լինելու, քան արտակարգ դրության ժամանակ է։ Ըստ նրա՝ կարանտինն այնպիսին է, որ…
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցուցակը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 10:00,ժամանում 16:00): Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 18:30,ժամանում…
Վրաստանում մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր
Վրաստանի կառավարությունը «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» հրամանագրում փոփոխություն է կատարել։ Փոփոխության համաձայն՝ մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր: Օրենքը ուժի մեջ է մտել այսօր՝ օգոստոսի 13-ին: Երկիր ժամանող անձը, կամ վարակվածի հետ շփում ունեցող անձինք, ենթակա են 12 օրվա պարտադիր կարանտինի` նախկին 14 օրվա փոխարեն: Նույն օրենքը կտարածվի նաև ինքնամեկուսացածների վրա:…
Գույքահարկի վճարման ժամկետները կմոտենան՝ կմոտենա հերթական դժգոհության ալիքը
Տեղատարափ եղավ գույքահարկի համակարգի փոփոխման ժամանակ, որը փորձ արվեց ձևախեղել «բնիկ-եկվոր» կոնտեքստում։ Հետո՝ հուլիսին կտրվեց ՀՀ և Ադրբեջանի սահմանին «դրոնային» բախումներով: Բախումները շարունակվեցին «ծիրանային» միասնությամբ, այնուհետև ադրբեջանցիների և թուրքերի հետ փողոցային մենամարտերով, բայց գույքահարկի թեման մնում է ակտուալ։ Նույնիսկ, այս ընթացքում երկրորդ անգամ է սպասվում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության երկարացվում, Ամուլսարն ու Մաշտոցի պուրակի, Ֆիրդուսի…













