կարանտին
US Open-ում վարակված մարզիկի հետ մրցումները կլքի ամբողջ թիմը
US Open թենիսի միջազգային հեղինակավոր մրցաշարում որևէ թենիսիստի մոտ կորոնավիրուս ախտորոշվելու դեպքում, ամբողջ թիմը հանվելու է մրցումներից։ Իսկ վարակվածը կորակազրկվի և կուղարկվի 10-օրյա կարանտինի։ Խոիստ կանոնների մասին գրված է մրցաշարը սպասարկող բժշկական հանձնաժողովի արձանագրությունում։ Մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսի 31-ին։ Բացի այդ մասնակիցներին սպասարկող բնակարանները պետք է ապահովեն շուրջօրյա անվտանգություն և բոլոր տվյալներն անմիջապես փոխանցվեն կազմակերպիչներին:
Կոլումբիայում 50 մարդ է ձերբակալվել կարանտինի ընթացքում խնջույքներ կազմակերպելու համար
Կոլումբիայի Համունդի քաղաքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել՝ կարանտինային ռեժիմը խախտելով խննջույքներ կազմակերպելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Համունդիի քաղաքապետը։ Նա նշել է, որ խնջույքի վայրն անընդհատ փոխվել է, սակայն իրավապահներին ի վերջո հաջողվել է պարզել անցկացման տեղը։ Ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են ավելի քան 50 անձ, որոնց թվում կան նաև անչափահասներ։ Երկրի…
Երկիրը հսկայական հաջողություն է արձանագրել մահվան դեպքերը նվազեցնելու հարցում․ Ջոնսոն
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել է, որ հարկ լինելու դեպքում կարանտինային միջոցառումները խստացվելու են։ Նախարարը հայտարարել է, որ որ ախտանիշներ ունեցող մարդկանց համար ինքնամեկուսացման շրջանը 7-ից դառնալու է 10 օր: ԱՎելի վաղ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկիրը հսկայական հաջողություն է արձանագրել մահվան դեպքերը նվազեցնելու և հիվանդությունը որոշ չափով…
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք․ ապաքինվել են 5-ը
Մեր հարևան Վրաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ այնտեղ արձանագրվել է COVID-19-ի 1145 դեպք։ Այս մասին հայտնում է Stopcov.ge կայքը։ Նշվում է, որ հիվանդությունից ապաքինվել է ևս 5 քաղաքացի։ Կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը Վրաստանում այժմ կազմում է 927: Այս պահին կարանտինային ռեժիմի մեջ է գտնվում 6459 մարդ։
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք
Stopcov.ge կայքը հայտնում է, որ Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: Այս պահի դրությամբ երկրում հաստատված է նոր կորոնավիրուսի 1117 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Համաճարակի պատճառով մահացել է 16 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6 183 մարդ:
Գեղեցկուհի Այշվարիա Ռայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Հնդիկ դերասան Աբխիշեկ Բաչչանը Twitter-ում գրառում է կատարել։ Դերասանը հայտնել է, որ կինը՝ հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը և նրա դուստր Արադխյան վարակվել են COVID-19-ով: Բաչչանի խոսքով՝ կնոջ և դստեր կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել: Ռայն ու Արադխյան «կարանտինը անցկացնելու են տանը»: Մինչ այս դերասանը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ T 3590 -I have tested…
Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինային միջոցառումներին
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 1400 դեպք։ Երկրի իշխանությունները որոշել են վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների: Կրկին փակվում են գեղեցկության սրահները, մարզասրահները, ոչ պարենային խանութները, ռեստորանները և այն վայրերը, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ: Ինչպես նաև արգելվեն են զանգվածային միջոցառումները: Սահմանափակվել է տարեցների տեղաշարժը: Միևնույն ժամանակ, իրենց աշխատանքը…
Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից
ENIT-ը (Իտալիայի տուրիզմի ազգային գործակալությունը) հայտնում է, որ զբոսաշրջության նպատակով Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից, Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Անդորրայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից ժամանած հյուրերին։ Մի շարք երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Իտալիա, սակայն 14 օր անցկացելու են կարանտինում։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան,…
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը խախտել է կարանտինն ու հրաժարական տվել
Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեյվիդ Քլարք խախտել է կարանտինային ռեժիմի ընթացքում ինքնամեկուսացման կարգը, որի հետևանքով ստիպված է եղել հրաժարական տալու։ Քլարքը, ըստ հայտնի տվյալների, կանոնները խախտել է 2 անգամ՝ այգում հեծանիվով զբոսնելու ու ընտանեկան զբոսախնջույքի ժամանակ։ Մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարարը։
Զորակոչիկները գտնվելու են կարանտինում, ապա կթեստավորվեն և կհամալրեն զինված ուժերի շարքերը
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում…
Վրաստանի սահմանները փակ են բոլոր հարևանների համար. Վախթանգ Գոմելաուրին
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը բաց է: Նախարարն ասել է, որ ինքը կցանկանար ուշադրություն հրավիրել սոցիալական ցանցերում և որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկություններին, որ Վրաստանի սահմանները բաց են, և ուշադրության կենտրոնում է գտնվում Ռուսաստանը: «Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են մուտք…
Մոտ 200 զբոսավար 2-3 շաբաթում մաքրելու է Հայաստանի շուրջ 50 զբոսաշրջային վայր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մոտ 200 զբոսավար 2-3 շաբաթների ընթացքում մաքրելու է Հայաստանի շուրջ 50 զբոսաշրջային վայր: Մտահղացման հեղինակը «Մի բան անենք» արշավինն է, կա նաև պետական աջակցություն: Այս մասին ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/armgovernment/videos/589510295336889/
Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer
Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…
Հուլիսի 7-ից Դուբայը զբոսաշրջիկների համար բացում է սահմանները
Gulf News-ը, վկայակոչելով Դուբայի Գերագույն ճգնաժամային և բնական աղետների կառավարման հանձնաժողովին, հայտնում է, որ Դուբայը վերականգնում է զբոսաշրջիկներին ընդունելը: Երկիրը զբոսաշրջիկներ կընդունի հուլիսի 7-ից: Բոլոր այցելուները պետք է ենթարկվեն սահմանված պահանջներին, որոնց զբոսաշրջիկները պետք է ծանոթանան ինքնուրույն: Միջազգային զբոսաշրջիկները Դուբայի օդանավակայանում պետք է լրացնեն ձևաթուղթ այն մասին, թե ինչ առողջական վիճակում են այդ պահին: Պարտադիր…
Հռոմի պապը նշել է՝ համավարակը նվազեցրել է շրջակա միջավայրի աղտոտվածությունը
Reuters-ի հաղորդմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է, որ համավարակի պատճառով կարանտինային միջոցառումների ընթացքում գլոբալ աղտոտվածության մակարդակի կտրուկ անկումը պետք է բարձրացնի մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ։ «Սահմանափակումները հանգեցրել են շրջակա միջավայրի աղտոտվածության նվազմանը և մեզ հնարավորություն տվել նորից տեսնելու շատ վայրերի գեղեցկությունը», – ընդգծել է Հռոմի պապը։ Հռոմի պապը կոչ է արել մարդկանց ավելի…















