կարևոր դեր

  • Իմ որոշման մեջ կարևոր դեր խաղաց գավաթ նվաճելու ցանկությունը. Բլինդ

    Իմ որոշման մեջ կարևոր դեր խաղաց գավաթ նվաճելու ցանկությունը. Բլինդ

    Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դալի Բլինդը կիսվել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու իր մտքերով։ «Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ խաղալ այս ակումբում: Մրցաշրջանի որոշիչ փուլը մոտ է: Գավաթներ նվաճելու ցանկությունն առանցքային դեր խաղաց իմ որոշման մեջ»,- Բլինդի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը: Բունդեսլիգայի 15-րդ տուրից հետո մյունխենյան թիմը 345 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: