Կոլումբիա
Կոլումբիայում ձերբակալել են «Ծոցի կլան» թմրակարտելի պարագլուխներից մեկին
Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Կոլումբիայում ձերբակալվել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող «Ծոցի կլան» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Պաշտո Պալասիոսը, ով հայտնի է «Անիծված Պատրիկ» մականունով: Կոլումբիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Պալասիոսը կլանին է միացել 2012 թվականին։ «Ծոցի կլանը» մինչև վերջերս միավորում էր մոտ 1500 ավազակների, որոնց մեծ մասն աջ ծայրահեղական հայացքներով…
Ռեալի նախկին ֆուտբոլիստը մահացել է ավտովթարի հետևանքով
Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Ռինկոնն ավտովթարի հետևանքով այսօր կնքել է իր մահկանացուն։ Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։ Բուն ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, որից հետո նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և 3 օր դիմադրելուց հետո մահացել է հիվանդանոցում։ Ռիկոնը 1995-96 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում։ Նա կարիերան…
Արգենտինայի հավաքականի ավագը կլինի ոչ թե Մեսսին, այլ Դի Մարիան
Շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլը, որին մասնակցում է նաև Արգենտինայի հավաքականը։ Չնայած, նրանք արդեն ապահովել են իրենց տեղը եզրափակիչ փուլում, բայց շարունակում են հանդիպումները ընտրականում։ Արգենտինացիների առաջիկա մրցակիցները Չիլին ու Կոլումբիան են։ Նրանց հետ պայքարում հավաքականում չի լինի ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին ու քանի որ նա թիմի ավագն է, վերջինիս կփոխարինի ֆրանսիական ակումբի…
Ահաբեկչություն Կոլումբիայում․ կան տասնյակ տուժածներ ու զոհ
Կոլումբիայի սահմանային Սարավենա քաղաքում ահաբեկչություն է իրականացվել․ քաղաքի կենտրոնում ռումբ է գործի դրվել, որի հետևանքով կա առնվազն մեկ զոհ և 20 վիրավոր։ Այս մասին հայտնում է Կոլումբիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռումբը դրված է եղել մեքենայի մեջ, որն էլ պայթեցվել է։ Մեքենան գտնվել է կառավարական շենքերի մոտ ու զոհը դրանցից մեկի անվտանգության…
Նեյմարը խաղի ժամանակ հարվածել է մրցավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերկյան գոտու Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել։ Նեյմարը դրվագներից մեկում բարկացած մոտեցել է մրցավարին ու կրծքավադակով հարվածել նրան։ Դրա արդյունքում, սակայն, բրազիլացին չի պատժվել, այլ ուղղակի կարգի է հրավիրվել մրցավարի կողմից։ Նշենք, որ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթել է Կոլումբիային։ https://www.youtube.com/watch?v=4KPUmzM2xH0
Ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկոբարոնը․ նրա գլխի համար 5 մլն էին առաջարկում
Կոլումբիայում իրավապահները ձերբակալել են աշխարհի ամենաորոնվող թմրաբարոնը համարվող` Օտոնիել մականունով Դիրո Անտոնիո Ուսուգային։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Օտոնիելը 2012 թվականից գլխավորում է «Ծոցի կլան» խոշորագույն խմբավորումը, որի անդամ են ավելի քան 1200 անձ։ Այս խմբավորումը զբաղվում է թմրանյութերի շրջանառությամբ, մարդկանց առևտրով և այլ հանցավոր գործունեություններով։ Ըստ աղբյուրի՝ Օտոնիելին ձերբակալելու օպերացիային մասնակցել…
Հավանայի համախտանիշի դեպքեր են նշվել Կոլումբիայում
Այսպես կոչված Հավանայի համախտանիշի դեպքեր են նշվել Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների մոտ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։ Ըստ աղբյուրի՝ Բոգոտայում սեպտեմբերի կեսերին տուժել են առնվազն հինգ ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխա։ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հրատարակությանը հայտարարել Է, որ Կոլումբիայում իրականացվում Է համապատասխան հետաքննություն: Նշվում է, որ առաջին անգամ Հավանայի համախտանիշը…
Պայթյուն կոլումբական հանքում․ կա առնվազն 11 զոհ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոլումբիայի Տոպոգա քաղաքում․ ածխահանքում գրանցված պայթյունից զոհվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին տեղեկացնում է El Tempo պարբերականը։ Նշվում է, որ պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել ևս 2 անձ, իսկ 1 մարդ էլ համարվում է անհետ կորած։ Տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս կոնկրետ պատճառներ ի հայտ չեն բերվել, բայց կա նախնական…
Բողոքի ակցիաներ Կոլումբիայում․ 6 ոստիկան հոսպիտալացվել է
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում բողոքի ակցիաներ են իրականացվել, որոնք սկիզբ են առել դեռևս ապրիլի վերջին։ Պատճառը՝ հարկային բարեփոխումներն են։ Վերջին ակցիայի ժամանակ ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով 6 ոստիկան է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է El Tiempo պարբերականը։ Նշենք, որ անընդհատ շարունակվող ցույցերի պատճառով արդեն տուժել է 2300-ից ավել մարդ, իսկ առնվազն 50-ը՝…
Կոպա Ամերիկա․ դրամատիկ պայքարում բրոնզե մեդալը վիճարկեցին Կոլումբիան ու Պերուն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ի տարբերություն EURO-2020-ի, Կոպա Ամերիկայում 3-րդ տեղի համար խաղ անցկացվում է։ Այսպիսով, երեկ գիշերը 3-րդ տեղի մեդալը միմյանց հետ վիճարկեցին Պերուի ու Կոլումբիայի հավաքականները։ Շատ դրամատիկ այս պայքարում հաղթեց Կոլումբին՝ 3-2 հաշվով։ Հաշիվը բացեցին կոլումբիացիները, որից հետո Պերուն հավասարեցրեց այն։ Հետո Կոլումբիան կրկին առաջ անցավ, բայց խաղից 8 րոպե առաջ Պերուն կրկին հավասարեցրեց հաշիվը։ Եվ…
Կոպա Ամերիկա․ Արգենտինան եզրափակիչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս գիշեր կայացավ Կոպա Ամերիկայի երկրորդ կիսաեզրափակիչը՝ Արգենտինա-Կոլումբիան։ Հանդիպման հաշիվը բացվեց արագ․ 7-րդ րոպեին գոլ հեղինակեց Լաուտարո Մարտինեսը։ Կոլումբիացիները պատասխանեցին միայն երկրորդ կեսում․ 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լուիս Դիասը։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլեր այլևս չգրանցվեցին ու խաղը տեղափոխվեց 11-մետրանոցների հարվածաշար։ Այստեղ արդեն ուժեղ գտնվեցին արգենտինացիները` հաղթելով 3-2 հաշվով։ Այսպիսով՝ Արգենտինան եզրափակիչում Կոպա Ամերիկայի…
Կոպա Ամերիկա․ Արգենտինայի վստահ հաղթանակն ու Կոլումբիա-Ուրուգվայ համառ պայքարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եզրագծին մոտեցող Կոպա Ամերիկայում արդեն հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ Ուշ գիշերը հայտնի դարձան վերջին 2-ը։ 1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպումն անցկացրին Արգենտինայի ու Էկվադորի հավաքականները։ Արգենտինացիները մի քանի գլուխ ուժեղ գտնվեցին հակառակորդից ու կարողացան հաղթել 3-0 հաշվով։ Վերջին գնդակը հեղինակեց Լիոնել Մեսսին՝ տուգանայինից։ Երկրորդ հանդիպումն արդեն Կոլումբիայի ու Ուրուգվայի միջև էր։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակներում…
Պայթյուններ Կոլումբիայում․ վիրավորվել է առնվազն 36 անձ
Կոլումբիայի ռազմաբազաներից մեկում պայթյուններ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պայթյունից վիրավորվել են առնվազն 36 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Ըստ աղբյուրի՝ պայթյունը կազմակերպել են անհայտ անձինք, որոնք՝ պաշտոնյայի անվան տակ ներխուժել են ռազմաբազա ու պայթեցրել 2 ավտոմեքենա, որոնք եղել են ականապատված։ Նշվում է նաև, որ կոլումբական իշխանությունները ահաբեկչական ակտի…
Կոլումբիան ռուս դիվանագետների է արտաքսել՝ լրտեսության մեղադրանքով
Կոլումբիական իշխանությունները 2 ռուս դիվանագետների արտաքսել են Կոլումբիայից՝ լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ըստ կոլումբիական լրատվամիջոցների՝ լրտեսներից մեկը կապված է հետախուզության գլխավոր վարչության, իսկ մյուսը՝ արտաքին հետախուզության ծառայության հետ։ Նշվում է, որ նրանք փորձել են հավաքել ռազմական բնույթ ունեցող, ինչպես նաև տնտեսության վերաբերյալ տվյալներ։ Կոլումբիական լրատվամիջոցները հայտնում են, որ լրտեսներն են Ալեքսանդր Բելոուսովը…
Կոլումբիացի ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում
«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Նշվում է, որ Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել…















