Հայաստանի Հանրապետություն
Հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները սկսվել են
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը: Այդ ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝…
Կառավարության նիստի օրակարգում ներառվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն ամրագրող նախագիծը
Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում…
Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը | ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության…
ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը…
Կարեն Նազարյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», – նշված է նախագահի հրամանագրում:
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանին: Վ.Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթեց գալիք ծրագրերի իրականացման հարցում: Պուտինը նշել է նաև, որ հայ-ռուսական դինամիկ հարաբերությունները պետք է պահպանել, այդ թվում ՝ անվտանգության, ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:Փաշինյանն իր կողմից հաստատեց…
«Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Ինչպես արդեն հայտնի է, վաղը`դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը և ՌԴ նախագահ Վ.Պուտինը կհանդիպեն Մոսկվայում: Կրեմլի մամուլի ծառայությունը այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային…
«Մենք պատրաստ ենք ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը». Մամեդյարով
armtimes.com-ը գրում է՝«Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ…
Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Վանեցյանին
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը», – Մարիա Զախարովա
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է…
Պուտինը անդրադարձավ նաև Հայաստանի հետ հարաբերություններին
Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»: «Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ…
Ինչո՞ւ Ռուսաստանը այդպես էլ չշնորհավորեց Հայաստանին.Թաթուլ Հակոբյան
Ինչո՞ւ Ռուսաստանը այդպես էլ չշնորհավորեց Հայաստանին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման առնչությամբ, ինչպե՞ս պետք է Հայաստանը պատասխանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին։ Այս և այլ հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ։
Տաջիկստանը կպաշտպանի Բելոռուսի թեկնածուին ՀԱՊԿ-ում
Դեկտեմբերի 14-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, հայտնում է Ռահմոնի պաշտոնական կայքը:Ռահմոնը և Զասը ի թիվս այլ հարցերի քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Ռահմոնն ասել է, որ աջակցում է Բելառուսի ներկայացուցիչ Զասի թեկնածությանն այդ պաշտոնում:Հիշեցնենք, որ ավելի վաղ Զասի թեկնածությանն աջակցություն էին հայտնել…
102-րդ ռազմակայանը խախտում է հայ-ռուսական համաձայնագիրը
Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է: Սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք…















