Հայաստանի պետական ջազ նվագախումբ
Ջազ երեկո Հայաստանի ճարտարապետների միությունում Հին Նոր տարվա օրը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով, որը տեղի կունենա հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նվագախումբը կներկայանա ամանորյա ծրագրով: Կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ: Երեկոյին բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր…
Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցել է Sochi Jazz Festival-2019 միջազգային 10-րդ փառատոնին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը օգոստոսի 1-4-ը, Սոչիի «Ձմեռային թատրոնում» մասնակցել է Sochi Jazz Festival-2019 ջազ երաժշտության միջազգային 10-րդ փառատոնին: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին: Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Տեղեկացնենք, որ Sochi…


