ՀՀ ոստիկանություն

  • Ընդունելություն ՆԳՆ ոստիկանությունում. պետպահպանության գլխավոր վարչությունում թափուր աշխատատեղեր կան

    Ընդունելություն ՆԳՆ ոստիկանությունում. պետպահպանության գլխավոր վարչությունում թափուր աշխատատեղեր կան

    Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն՝ պետպահպանության գլխավոր վարչությունում ձևավորվող նոր բաժնի թափուր հաստիքները համալրելու նպատակով: Այս հայտարարությունը վերաբերում է ինչպես ՆԳՆ գործող և նախկին աշխատակիցներին, այնպես էլ համապատասխան որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիներին: Ընդունելության պայմաններ Միջին խումբ (թափուր հաստիքներ): Դիմելու իրավունք ունեն. Բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։ Ժամկետային զինվորական ծառայություն անցած անձինք (բացառությամբ…

  • ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է կաշառք ստանալու համար

    ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է կաշառք ստանալու համար

    Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ.Հ.-ն,…

  • ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

    ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

    2022 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 36 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ: Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 27-ն ազատվել են…

  • Նախատեսվում է ձևավորել ոստիկանության գվարդիա. Արա Ֆիդանյան

    Նախատեսվում է ձևավորել ոստիկանության գվարդիա. Արա Ֆիդանյան

    Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի նախագիծը գտնվում է վերջնական ամբողջացման փուլում: Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Ըստ նրա՝ նոր նախարարության կառուցվածքի հիմքում ընկած են լինելու ոստիկանությունը, փրկարար և միգրացիոն ծառայությունները: «ՆԳՆ-ի ձևավորումից հետո իրականացվելու են ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ: Նախատեսվում է ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության…

  • ՀՀ ոստիկանության զորքերն անցկացրել են հրամանատարաշտաբային զորավարժություն

    ՀՀ ոստիկանության զորքերն անցկացրել են հրամանատարաշտաբային զորավարժություն

    Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ից 4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Հատուկ կարևորագույն օբյեկտի պաշտպանության ժամանակ հավանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման հատուկ օպերացիա» թեմայով: Զորավարժությունը ղեկավարում էր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունը՝ հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ: Նախ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի,…

  • Տեղի են ունեցել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Տեղի են ունեցել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արագածոտնի մարզային վարչության ստորաբաժանումներում։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Բնակարանային գողություններ են բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բնակարանային գողություններ են բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Գավառի քրեական հետախույզները բնակարանային գողություններ են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

  • Վերսկսվել են անհնազանդության ակցիաները

    Վերսկսվել են անհնազանդության ակցիաները

    Երևանում վաղ առավոտից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ակցիաները: Մի խումբ ընդդիմադիրներ փակել են Նալբանդյան փողոցը։ Փակ են Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ընդդիմադիրներն ակցիա են իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։ ՀՀ ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնեցին, որ կա 73 բերման ենթարկված:

  • Տեղեկություններ է ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ

    Տեղեկություններ է ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ

    ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։ «Իրացնելով ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին ներկայացվեցին Լոռու մարզի երկու բնակչուհի։ Նրանցից մեկը հայտնեց, որ 2020-2021 թթ. ընթացքում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի…

  • Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են

    Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են

    «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել են Հովսեփ Էմին փողոցը, Բաղրամյան փողոցի Բարեկամություն մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են: Փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցանված…

  • Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

    Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

    Դատախազությունը կրկին չի հաստատել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն ետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում…

  • Ավտոմեքենայում հայտանբերվել է գնդացիրներ, ատրճանակ և փամփուշտներ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

    Ավտոմեքենայում հայտանբերվել է գնդացիրներ, ատրճանակ և փամփուշտներ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

    Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ: Մայիսի 1-ին՝ ժամը 06.40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման էին ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էին «ՌՊԿ»…

  • Ձերբակալություն Հրազդանի ԲԿ-ում

    Ձերբակալություն Հրազդանի ԲԿ-ում

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022 թ. ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ…

  • Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով կատարվել են ձեռբակալություններ

    Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով կատարվել են ձեռբակալություններ

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ: Տեղեկացնենք,…

  • Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ «Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական…