հումանիտար հրադադար

  • Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

    Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց…

  • Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաև մենք ենք վերցրել, ու գործընթացն անմիջապես դադարեցվել է

    Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաև մենք ենք վերցրել, ու գործընթացն անմիջապես դադարեցվել է

    Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել միայն մեկ տեղամասում։ «Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում. մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել և մենք էլ ենք վերցրել։ Անմիջապես դադարեցվել է, որովհետև խախտվել է և միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

  • Միջազգային Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը կպահպանվի

    Միջազգային Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը կպահպանվի

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եվրասիական տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուպպը: «Մենք հույս ունենք, որ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի և էական ազդեցություն կունենա նրանց համար, ովքեր տուժել են»,- ասել է նա: Շուպպը հավելել է, որ…

  • Շարունակելու ենք գործադրել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները

    Շարունակելու ենք գործադրել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները

    Հայաստանը հավատարիմ է եղել ու հիմա էլ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում՝ ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ համատեղ հայտարարության ընթացքում: «Մենք կնպաստենք դրան մեր ամբողջ աշխատանքի ընթացքում: Այսօրվա ընթացքում և վաղը ես հանդիպումներ եմ ունենալու իմ գործընկերների ու համանախագահների…

  • ՌԴ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

    ՌԴ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

    ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ձեռքբերված համաձայնությունների իրականացմանն ուղղված քայլերը: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, քննարկվել են հնարավոր քայլերը՝…

  • Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները

    Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները

    Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները ևս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը և ռազմական գործողություններ սանձազերծել: ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք…

  • Հումանիտար ճգնաժամը կկանխվի՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ. վարչապետը՝ օտարերկրյա դիվանագետներին

    Հումանիտար ճգնաժամը կկանխվի՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ. վարչապետը՝ օտարերկրյա դիվանագետներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող…

  • Ռուսաստանը ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով. Զախարովա

    Ռուսաստանը ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով. Զախարովա

    Воскресный вечер с Владимиром Соловьевым հաղորդման եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով: «Ստեղծված իրավիճակի յուրահատկությունը այն է, որ մեր ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք դրանք, առաջնային պլանում, մեզ համար կարևոր է ինչպես Ադրբեջանի,…

  • Լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում․ Արծրուն Հովհաննիսյան

    Լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում․ Արծրուն Հովհաննիսյան

    Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել: «Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ,…

  • Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ-ի հասցեին․ ՀՀ ԱԳՆ

    Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ-ի հասցեին․ ՀՀ ԱԳՆ

    Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։ «Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։…