Ձմեռային
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6: Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի…
Կայացավ ձմեռային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերի փակման արարողությունը
Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին Լոզանի «Medal Plaza» հրապարակում, որտեղ տեղի ունեցավ պատանեկան համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շրջապատված էր շքերթի մասնակից երիտասարդ մարզիկներով:Նրանք շնորհակալություն հայտնեցին կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրին և Թոմաս Բախին: ՄՕԿ-ի նախագահը ողջունեց մասնակիցներին. «Դուք` երիտասարդ մարզիկներդ, օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն…
Այսօր մեկնարկում են ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը
2020 թվականը օլիմպիական տարի է: Այն սկսվում է օլիմպիական խաղերով, բայց` պատանեկան: Շվեյցարիայի Լոզան քաղաքում այսօր ` հունվարի 9 –ին , երեկոյան, տեղի կունենա ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցավայր է ժամանել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: 79 երկրների մարզիկ – մարզուհիներն իրենց ունակությունները կդրսևորեն 16 մրցաձևերում: Հայաստանի պատվիրակությունը խաղեր կմեկնի…
27000 կամավորներ` գալիք ձմեռային Օլիմպիական խաղերում
Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է: Միջոցառմանը ներկա են եղել կամավորներ, դերասաններ ու Պեկին-2008 Օլիմպիական խաղերին մասնակցած չինացի մարզիկներ: Կազմակերպիչները կարծում են, որ Պեկին-2022-ում կլինի 27000 կամավորների անհրաժեշտություն: Նրանք կուղեկցեն մարզիկներին ու երկրպագուներին, կաշխատեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ և կկատարեն նաև թարգմանչի աշխատանք: Կամավորները պետք է…
Լոզան-2020. Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մրցումների տոմսերը կլինեն անվճար
Լոզան-2020-ի Կազմկոմիտեն սկսում է ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի տոմսերի ամրագրման գործընթացը: Նոյեմբերի 21-ից մարզասերները հնարավորություն կունենան ամրագրել իրենց տեղերը Խաղերի բացման արարողության և մարզական իրադարձությունների համար: Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը: Ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների տոմսերը կլինեն…





