Ղազզախստան
Ղազախստանի զորամասում պայթյունից հետո ավելի քան 30 մարդ է դիմել բուժօգնության
Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Tengrinews ղազախական լրատվական գործակալությունը: «34 մարդ է դիմել Օրդաբասինի շրջանի կենտրոնական հիվանդանոց: Նրանց բոլորին հետազոտել են»,-գործակալությանը հայտնել են Թուրքստանի մարզի առողջապահության վարչությունում, միաժամանակ չի ճշտվել՝ ինչ գանգատներով են դիմել տուժածները:…

