Ղարիբաշվիլի
Վրաստանը պահպանում է չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի
Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին, Փարիզի «Խաղաղության համաժողովի» շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։ «Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ…
Ղարիբաշվիլին ցանկանում է, որ Կովկասը վերածվի խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ընթացող քննարկումների ժամանակ, բարձր գնահատելով վրաց-ադրբեջանական հարաբերությունները, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Նա նշել է, որ Վրաստանն այդ հարցում չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է: «Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում, որովհետև այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք…
Հայ-վրացական հարաբերություններ. ի՞նչ են քննարկել Փաշինյանը և Ղարիբաշվիլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Կարող ենք ասել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում է և դրական փուլում է։ Ընթացող բարձր մակարդակի հանդիպումները և հեռախոսազրույցները վկայում…
Վարչապետն ու Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ: Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին: Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական…
Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վարչապետն առաջիկայում կլինի նաև Երևանում: «Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ,…
Վրաստանի վարչապետն Ավինյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ղարիբաշվիլին ծաղկեպասակ է դրել, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի վարչապետը կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կանցկացվեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև…






