ճեպազրույցներ
Ալեքսանյանը հերքեց լուրերը, թե իբր իշխանությունը պայմանավորվել է Առուշանյանի հետ
Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական ճեպազրույցները։ Դրանց ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդարադարձավ տարածված, իր խոսքով՝ շշուկներից մեկին։ Նա նշեց, որ Գորիսում մի քանի շաբաթ է, ինչ շշուկներ են տարածվում այն մասին, թե իբր դրա քաղաքապետ Առուշ Առուշանյանի թիմն ու իշխանությունը պայմանավորվել են, որ եթե Առուշանյանը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ապա նրան ազատ…
Խորհրդարանական ճեպազրույցներ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Խորհրդարանում ընթանում են ԱԺ խմբակցությունների խորհրդարանական ճեպազրույցները, որոնց ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանում են լրագրողների հարցերին։
Երբ վարչապետը ներկայացնում էր իր առաջարկը, ԱԳ նախարարը գլխով էր անում․ Մարուքյանը՝ Այվազյանի հրաժարականի մասին
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականին ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ասաց, որ երբ ԱԽ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատարն առաջարկությունը ներկայացրեց և ասաց, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, Այվազյանը գլխով արեց ու այդ ամենը կա ձայնագրված։ Մարուքյանը նշեց, որ զարմացել է, երբ իմացել է Այվազյանի հրաժարականի մասին։…
Մակունցը խոսեց Այվազյանի հրաժարականի մասին
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադաձավ Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին։ Նա ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարը Այվազյանին տեղեկացրել է իր առաջարկի բովանդակության մասին և դրա վերաբերյալ առնվազն առարկություն չի ստացել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Մակունցը նշեց, որ մնացած դրդապատճառներից տեղյակ չէ։ «Իմ քայլի» ղեկավարն ընդգծեց նաև, որ…
Մարուքյանը կողմ է սահմանների բացմանը, բայց Ադրբեջանին որևէ միջանցք չպետք է տրվի
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կողմ է սահմանների բացմանը, բայց Հայաստանի տարածքով որևէ միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին։ Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, Մարուքյանն ասաց, որ այն սահմանային լարվածության թուլացման մասին է, բայց դրանով խնդիրը չի լուծվի։ Նա նշեց, որ 4-5 օր է անցել արդեն, բայց արձագանքներ չկան։…
Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են․ Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցներ ընթացքում խոսեց արտահերթ ընտրությունների մասին։ Նա ասաց, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն շարունակելու է երկիրն այս վիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրել ու իրենց առաջարկությունը մնում է ուժի մեջ։ ԼՀԿ ղեկավարը կոչ արեց քաղաքական ուժերին միանալ ու…
Մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից. Ռուբեն Ռուբինյան
Մայիսի 13-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրին, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորների մեքենաները և պայուսակները հատուկ ստուգում անցնում: Հարցին ի պատասխան, Ռուբինյանը նշեց, որ բոլոր պատգամավորներինն էլ ստուգում են` հաշվի չառնելով` իշխո՞ղ, թե՞ ընդդիմադիր թևից: «Մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից», – ասաց պատգամավորը` հավելելով, որ կարդացել է…
Մենք չենք ունենա վունդերկինդ նախարարներ. Իվետա Տոնոյան
Մայիսի 13-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթ ԲՀԿ-ի համար առավել կարևոր քննարկումը կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրինագծի քննարկումն էր: «Մենք դեմ քվեարկեցինք, քանի որ ոչ մի հիմնավոր բացատրություն չկար, և 12 նախարարություն պարունակող կառավարության կառուցվածքում կան նախարարություններ, որոնք շատ բազմապրոֆիլ են, և մենք չենք ունենա վունդերկինդ նախարարներ»,- ասաց…








