մահվան պատճառներ
Մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը
64 տարեկանում մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Երգչի մահվան պատճառները դեռ չեն նշվում: Հոլլիսը Talk Talk խումբը ստեղծել է 1981 թ.: Նա այդ խմբում ելույթ է ունեցել իբրև վոկալիստ, կիթառահար, ստեղնահար և երգերի հեղինակ: Խումբը գործեց 10 տարի՝ մինչև 1991 թ.: Գոյության 10 տարիների ընթացքում խումբը ձայնագրել…
Մահացել է The Monkees խմբի համահիմնադիրը
Ամերիկյան The Monkees խմբի նախկին կիթառահար Պիտեր Տորկը մահացել է 78 տարեկանում: Այս մասին նշվում է երաժշտի ֆեյսբուքյան էջում: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: ԶԼՄ-ների տեղեկություններով` երաժիշտը նախկինում վիրահատությամբ հեռացրել էր գլխուղեղի չարորակ ուռուցքը, սակայն դրանից հետո էլ շարունակել է ելույթ ունենալ խմբով: The Monkees-ում նա սկսել էր ելույթ ունենալ 1965 թվականից` խմբի հիմնադրումից…
Մահացել է ամերիկացի հայտնի երգչուհի Նենսի Ուիլսոնը
81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի երգչուհի Նենսի Ուիլսոնը. հայտնում է РИА Новости-ն: Նա մահացել է Կալիֆոռնիայում գտնվող իր տանը: Մահվան պատճառները հայտնի չեն: Երգչուհին երեք անգամ արաժանացել է «Գրեմմի»-ի մրցանակի: 2005-ին և 2007-ին մրցանակ է ստացել «Լավագույն ջազային ալբոմ» անվանակարգում` (Rare Songs, Very Personal և Turned to Blue ձայնասկավառակների համար:
Մահացել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին
Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հանրահայտ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտիլուչչին: Այս մասին թվիթթերյան իր էջում հայտնել է RTL 102.5 ռադիոկայանը: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում: Համաշխարհային կինոմատոգրաֆիայի աստղը հայտնի է «Երազողներ», «Ես և դու», «Փոքրիկ Բուդդա», «Վերջին կայսրը» և այլ ֆիլմերով: