Միխեիլ Սաակաշվիլի
Ըստ Սաակաշվիլիի՝ Վրաստան-Հայաստան հարաբերություններում որոշակի լարվածություն է եղել
Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները լարված են՝ Կոբախիձեի պահանջների պատճառով։ Մակրոնը կարևորել է միջազգային համագործակցությունը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
Թբիլիսիում հակակառավարական ցույց է տեղի ունեցել․ ո՞րն է եղել պահանջը
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցույց է անցկացրել ընդդեմ գործող իշխանության։ InterPressNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիան ավարտվել է ուշ ժամի: Շուրջ հինգ ժամ տևած ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ։ Հանրահավաքի մասնակիցները, ինչպես նաև ընդդիմության առաջնորդները, որոնք ելույթ են ունեցել խորհրդարանի ամբիոնից, իշխանություններից պահանջել են իրականացնել Եվրամիության առաջարկությունները,…
Սաակաշվիլին պնդում է, որ վատացել է իր առողջական վիճակը
Վատթարացել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Այս մասին ասել է ինքը՝ դատական նիստի ընթացքում։ Նա այսօր կայացած նիստում պահանջել է դատարանից՝ թույլ տալ, որպեսզի իր անձնական բժիշկը այցելի իրեն։ Սակայն դատարանը մերժեց Սաակաշվիլիի միջնորդությունը։
Սաակաշվիլիի մոտ խնդիրներ են ի հայտ եկել․ նա պետք է բուժում անցնի արտերկրում
Վրաստանի նախկին նախագահի համար՝ Մարդու իրավունքների պաշտպանին կից ստեղծված կոնսիլիումի բժիշկներից մեկը՝ Օթար Թոիձեն, հայտարարել է, որ Սաակաշվիլին պետք է նյարդային վերականգնողական բուժում անցնի արտերկրում։ Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը։ Թոիձեի խոսքով՝ Սաակաշվիլիի մոտ արդեն նկատվում են խնդիրներ տեղաշարժի, գործողությունների համակարգման, վարքագծի փոփոխականության հետ կապված։ Նա նշել է, որ Վրաստանի նախկին նախագահը հատուկ բուժման…
Սաակաշվիլիի գործով դատական նիստը հետաձգվել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը, որը կայանում էր երեկ, հետաձգվել է մեկ ամսով ու կկայանա դեկտեմբերի 23-ին։ Այս մասին տեղեկացնում է radiosvoboda-ն։ Նշվում է, որ հետաձգման մասին որոշումը դատարավորը պարզաբանել է՝ դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների բախմամբ, որի արդյունքում 15 մարդ էր ձերբակալվել։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին երեկ առաջին անգամ…
Սաակաշվիլին ներկա է իր գործով դատական նիստին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ ներկա է իր դատական նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանը՝ ողջունելով այս որոշումը։ Դատական նիստը մեկնարկել է այսօր՝ ժամը 11:00-ից, հայտնում է Aliq.ge-ն։ Նշվում է, որ նախկին նախագահի կողմակիցները հավաքվել են դատարանի շենքի դիմաց ու մինչ այժմ պահպանվում է լարված իրավիճակ։
Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է․ Վրաստանի ՄԻՊ-ի աշխատակազմ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր այն բանից հետո, երբ այդ երկրի ՄԻՊ-ի աշխատակազմը ուսումնասիրել է Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ նրան պետք է անհապաղ տեղափոխել ընդհանուր վերակենդանացման բաժանմունք, քանի որ բանտային հիվանդանոցը չի կարողանում անհրաժեշտ պայմաններ ապահովել։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի…
Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ վատ է․ Յասկո
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, ընդամենը ժամեր են անց նա կարող է հայտնվել կոմայի մեջ, ընդհուպ՝ մահվան ելք։ Այս մասին սոցցանցերում գրել է Սաակաշվիլիի ընկերուհին՝ Ելիզավետա Յասկոն։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն այս պահին գտնվում է բանտում։ Նրան Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 1-ին։ Ձերբակալման պահից ի վեր Սաակաշվիլին հացադուլի մեջ է գտնվում։…
Սաակաշվիլիի առողջական վիճակը վատանում է․ նա կորցրել է քաշի 10 տոկոսը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը գնալով վատանում է։ Այս մասին ասել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալման օրից՝ հոկտեմբերի 1-Ից, գտնվում է հացադուլում։ Այս ընթացքում նա արդեն կորցրել է քաշի 10 տոկոսը։ Բժշկի խոսքով՝ նախկին նախագահը հաճախ է բողոքում արագացող ստրխփոցից ու ցանկացած րոպե կարող է առաջանալ վտանգավոր իրավիճակ։
Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ է արել ավարտին հասցնել պայքարը
Կալանավորված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից դիմել է Բաթումիի ցույցի մասնակիցներին։ Սաակաշվիլիի նամակն ընթերցել է Բաթումի քաղաքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Գիորգի Կիրթաձեն։ Նախկին նախագահը նշել է, որ «հետդարձի ճանապարհը փակված է, հայրենիքի փրկությունն այլընտրանք չունի»։ Սաակաշվիլին համախմբման կոչ է արել ու նշել, որ Իվանիշվիլին պարտվել է և դրան ականատես են եղել ամբողջ Վրաստանն ու…
Սաակաշվիլին դադարեցրել է բողոքի ծայրահեղ ձևը․ փաստաբան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կարողացել է հանդիպում ունենալ նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։ Այս մասին փաստաբանը ասել է «Էխո Կավկազա»-ի եթերում։ Նա նշել է, որ Սաակաշվիլիի հետ հաղորդակցման հնարավորության բացվելուց հետո Վրաստանի նախկին ղեկավարը դադարեցրել է բողոքի ծայրահեղ ձևն ու համաձայնել է բժշկական ստուգումներ անցնել՝ անալիզներ ու թեստեր տալ և այլն։ Սակայն սա վերաբերվում…
Բացառվում է, որ Սաակաշվիլին արտահանձնվի Ուկրաինա կամ վաղաժամ ազատվի․ Ղարիբաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնումը կամ վաղաժամ ազատ արձակումն անհնար է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Իմեդի»-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ եթե նման քայլի գնան, ապա իրենց կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Ղարիբաշվիլին պնդել է, որ Սաակաշվիլիին տևական բանտարկություն է սպասվում։ Վրաստանի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ…
Սաակաշվիլիին արյան փոխներարկման են ենթարկել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արյան փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա արյան պարամետրերից մեկը վատ վիճակում է։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն։ Վերջինիս փոխանցմամբ՝ ելնելով դրանից, Սաակաշվիլիին արյան փոխներարկման են ենթարկվել, ինչից հետո ամեն ինչ կարգավորվել է։ Բժիշկը նշել է, սակայն, որ նա կլինիկական բուժման կարիք ունի։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին…
Բացառված է․ Ղարիբաշվիլին՝ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնելու մասին
Վրաստանի նախագահ Իրակշի Ղարիբաշվիլին խոսել է Միխեիլ Սակաշխվիլիին Ուկրաինա արտահանձնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ ա բացառված է ու Սաակաշվիլին կկարողանա ցանկացած երկիր մեկնել առնվազն 6 տարի հետ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Ղարիբաշվիլին ասել է, որ նման դիրքորոշում ունի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վերջինիս կողմից ներում շնորհելը նույնպես բացառված է ու…
Նախապատրաստվում է հանրահավաք՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ծրագրում է հոկտեմբերի 14-ին հանրահավաք անցկացնել Թբիլիսիում՝ ի պաշտպանություն ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկա Մելիան։ Նա կոչ է արել մյուս ընդդիմադիր կուսակցություններին՝ միանալ իրենց։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին։










