միջազգային անվտանգություն
Պապիկյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ պաշտպանական համագործակցությունը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Նիդերլանդների դեսպան Մարիկե Հ․ Մոնրոյ-Վինթերը քննարկել են պաշտպանական համագործակցությունը՝ հիմնվելով Մյունխենի պայմանավորվածությունների վրա:
ԵՄ-ն ներկայացրեց €150 միլիարդ պաշտպանական ծրագիրը՝ Ուկրաինային ԱՄՆ օգնության անորոշության ֆոնին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացնում է ԵՄ 150 միլիարդ եվրոյի պաշտպանական ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել անվտանգությունը և մեծացնել Ուկրաինային օգնությունը՝ ԱՄՆ օգնության անորոշության պայմաններում։
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով…
Հայաստանը 15 տարի խաղաղապահություն է իրականացնում աշխարհում․ Տոնոյան
Արդեն երկու տասնամյակ, լինելով անվտանգության առումով անկանխատեսելի ու անկայուն միջավայրում, որտեղ պատերազմ և խաղաղություն հասկացությունները խիստ երերուն են, Հայաստանն իր պաշտպանական ներուժի մեծացմանը զուգահեռ զարգացնում է միջազգային անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսի ընթացքում իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Լինելով մի պետություն, որը գործնականում է հասկացել միջազգային անվտանգության և…
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով: