միջազգային արձագանք
ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշանան Կիպրոս մեկնել
Միացյալ Նահանգները զգուշացրել է իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերը՝ բրիտանական ռազմաբազայի վրա անօդաչու հարձակման պատճառով։
Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը՝ պետական ծրագիր
Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով վերացնել հայկական ինքնությունը և պատմությունը։
Հումանիտար ճգնաժամը Գազայում խորանում է շրջափակման պատճառով
Գազայի հումանիտար ճգնաժամը խորանում է, իսկ շրջափակման պայմաններում սովն ու թերսնուցումը շարունակվում են աճել։
Apple-ը փոխել է Մեքսիկական ծոցի անունը՝ այն վերանվանելով Ամերիկայի ծոց
Apple Քարտեզներում հայտնվել է «Ամերիկայի ծոց»՝ Թրամփի հրամանագրից հետո Apple-ի վերջին թարմացումը բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ դրա Քարտեզներ հավելվածում այժմ Մեքսիկական ծոցը նշված է որպես «Ամերիկայի ծոց»։ Այս փոփոխությունը կատարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրի հիման վրա, որը նպատակ ունի ամրապնդել ամերիկյան ինքնությունը աշխարհագրական անվանումներում։ Ոմանք դա դիտարկում են…
Ծիծեռնավանքի խորանը Ադրբեջանի կողմից ենթարկվել է վանդալիզմի
2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարները վկայում են, որ ադրբեջանական կողմը վանդալիզմի է ենթարկել Ծիծեռնավանքի խորանը։ Լուսանկարներում երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը, ինչպես հայտնում է monumentwatch-ը։ Սա Ծիծեռնավանքի նկատմամբ վանդալիզմի առաջին դեպքը չէ. դեռևս 2023 թվականին պղծվել և վնասվել էր Ծիծեռնավանքի տաճարը։ Այս հանգամանքը մտահոգիչ տենդենց է, որը վկայում…
Վրաստանի պայքարը. դեկտեմբեի 22-23 թարմացումներ
Դեկտեմբերի 22-23-ը Վրաստանում նշանավորվեց աճող բողոքի ցույցերով, որոնց ընթացքում ցուցարարները խստացրին իրենց պահանջները՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումներին և իշխանությունների պատասխանատվությանը։ Ընտրական կեղծիքների և մարդու իրավունքների խախտումների մեղադրանքներով բողոքի ալիքը շարունակվում է իշխել Թբիլիսիի փողոցներում՝ Ռուստավելու պողոտան դարձնելով դիմադրության կենտրոն։ Ցույցերին միացան հասարակության տարբեր շերտեր՝ ներառյալ հիվանդներ, ծնողներ և արտագաղթյալների ընտանիքներ, որոնք պահանջում էին քաղաքական կալանավորների ազատ…
Ցույցեր Վրաստանում, նոյեմբերի 30-ին․ ԵՄ ինտեգրման հետաձգումը լարում է իրավիճակը
Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում երրորդ օրը շարունակվող ցույցերը վերաճել են լուրջ բախումների՝ ընդդեմ «Վրացական երազանք» (ՎԵ) կուսակցության՝ ԵՄ-ին միանալու բանակցությունները 2028 թվականով հետաձգելու որոշման։ Կառավարության այս քաղաքական շրջադարձը դարձել է տեղական և միջազգային շրջանակների քննադատության առարկա՝ ընդգծելով երկրի ներսում խորացող դժգոհությունը։ Շաբաթ երեկոյան ցուցարարները բարիկադներ են կառուցել Ռուսթավելու պողոտայում և այրել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու…
Վրաստանի մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ կանցկացվի. Միջազգային արձագանքը
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է, որ այս երեքշաբթի մի քանի շրջաններում կկատարվի վերահաշվարկ: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հիմնական ընդդիմադիր ուժերն ու միջազգային դիտորդները հանդես եկան խախտումների վերաբերյալ մտահոգություններով՝ սրելով իրավիճակը Վրաստանի քաղաքական դաշտում: Ընտրությունների արդյունքները և ընդդիմության առարկությունները ԿԸՀ նախնական տվյալներով իշխող «Վրացական…
Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․ «Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ»: Հիշեցնենք, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից…









