մրցաշրջան
Վալենսիան գրանցել է վերջին 32 տարվա վատագույն արդյունքը
«Վալենսիան» երեկ Լա Լիգայի վերջին տուրի շրջանակներում մրցեց «Ուեսկայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Տուրից հետո «Վալենսիան» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ 43 միավոր։ Սա ակումբի վատագույն արդյունքն է՝ 1987/88 թթ․ մրցաշրջանից ի վեր։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ 87/88-ին «Վալենսիան» գրավել է 14-րդ հորիզոնականը։ Ըստ աղբյուրի՝ սրա պատճառներից մեկը կարող է…
Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ Ռոմայում
Calciomercato-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդյոք նա պետք է մնա «Ռոմայում», հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանից թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն։ Հայ կիսապաշտպանը որոշել է շարունակել խաղալ հռոմեացիների կազմում: Մինչ այս իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»։
Կումանն ամփոփել է մրցաշրջանը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է ավարտվող մրցաշրջանը։ «Կարծում եմ, օգոստոսին մենք կհամաձայնվեինք այսպիսի մրցաշրջանին, որտեղ մենք պայքարում ենք տիտղոսի համար մինչև վերջին 2-3 տուրերը։ Բանն այն է, որ մեր խաղով ու Իսպանիայի գավաթը հաղթելով մենք գերազանցեցինք սպասելիքները։ Ես կարծում եմ, որ խնդիրները հաշվի առած՝ մրցաշրջանը վատը չէ։ Բայց շատ լավն էլ չէր»,…
Ջեկոն մոտ է Ռոման լքելուն
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է լքել հռոմեական ակումբն այս մրցաշրջանից հետո։ Սրա մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ Ջեկոյի պայմանագիրն ավարտվում է մյուս տարի, բայց «Ռոման» պատրաստ չէ 7,5 միլիոն եվրո վճարել հարձակվողին՝ մեկ մրցաշրջանի համար։
Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու Ռոմայում. Մխիթարյան
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ «Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում…
Միլանը կրկնել է Ինտերի ռեկորդը
Իտալական «Միլանին» երեկ հաջողվել է կրկնել է «Ինտերի» ռեկորդը։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ Նշվում է, որ միլանյան ակումբը երեկ տարավ այս մրցաշրջանի արտագնա հանդիպումներում իր 15-րդ հաղթանակը։ Ըստ աղբյուրի՝ նման արդյունք հաջողվել էր գրանցել «Ինտերին»՝ 2006/2007 թթ․ մրցաշրջանում։ Հաջորդ խաղում «Միլանը» կարող է այս գերազանցել «Ինտերին» ու նոր ռեկորդ սահմանել։
Վարազդատ Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու իսպանական Լա լիգայում: ArmSport-ը հայտնում է որ հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ: Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին:
Միլանը ներկայացրել է եկող մրցաշրջանի տնային նոր մարզահագուստը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալական «Միլանը» Twitter-ի իր էջում ներկայացրել է ակումբի նոր մարզաշապիկը։ Այն նախատեսված է լինելու 2021/22 մրցաշրջանում տնային խաղերի համար։ Introducing the Milan state of mind: here's our new @pumafootball 2021/22 Home Shirt 🔴⚫ #MoveLikeMilan #SempreMilan — AC Milan (@acmilan) May 11, 2021
Ռեալի տպավորիչ ցուցանիշը՝ Չեմպիոնների Լիգայում
Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայի նորագույն պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ 1992/93 մրցաշրջանից ի վեր «Ռեալն» արդեն 14-րդ անգամ է դուրս գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, ինչը ռեկորդային է։ Նշենք, որ նախորդ ռեկորդը նույնպես մադրիդյան ակումբին էր պատկանում՝ 13 ցուցանիշով։ «Ռեալին» զիջում են «Բարսելոնան» ու «Բավարիան»՝ 12 անգամ կիսաեզրափակիչ…
Ռոնալդուն՝ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
«Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշարջանի (2019-2020) լավագույն ֆուտբոլիստ։ Պորտուգալացին 19/20 մրցաշրջանում Ա Սերիայում մասնակցել է 36 հանդիպման ու դարձել 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Una squadra da sogno! 🤩 Ecco la Top 11 maschile del Gran Galà del Calcio AIC-Special Edition con i premi dell' @assocalciatori per…
Յուվեն կարող է ամռանը վաճառել Ռոնալդուին
«Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ Ռոնալդուի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, բայց նրա աշխատավարձը կարող են կրճատել հաջորդ մրցաշրջանի համար, քանի որ այն ակումբի համար շատ մեծ է։ Խոսքը տարեկան 31 միլիոն եվրո աշխատավարձի մասին է։…
Եթե լիներ նորմալ մրցաշրջան, մենք Մանչեսթեր Սիթիից հետ չէինք մնա. Կլոպ
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է թիմի անհաջող ելույթներին: Նա նշել է, որ իրավիճակը երբեք այդպիսին չի եղել։ «Երբեք իրավիճակը չի եղել այսպիսին, որ մենք չմտածեինք, թե ինչպես կարող ենք շրջանցել «Մանչեսթեր Սիթիին» կամ դառնալ Անգլիայի լավագույն թիմը: Մերք պարզապես կցանկանայինք լինել մեր լավագույն տարբերակը: Նման հնարավորություն դարձյալ կունենանք: Չենք կարող անել ավելին,…















