Յաննիկ Բոլազի
Անդերլեխտը Էվերթոնից վարձակալել է Բոլազիին
«Էվերթոնի» կիսապաշտպան Յաննիկ Բոլազին կարիերան շարունակելու է Բելգիայի առաջնությունում: «Անդերլեխտը» 29-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտ: Մրցաշարի առաջին կեսը Բոլազին անցկացրել է «Ասթոն Վիլայում»՝ կրկին վարձակալության հիմունքներով: «Էվերթոնի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Հաղորդում է aysor.am-ը։

