Յոահիմ Լյով
Պորտուգալիային շատ դժվար է կանգնեցնել․ Լյով
Այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին, EURO-2020-ի շրջանակներում մեկնարկելու է Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը։ Հանդիպմանն ընդառաջ իր սպասումներով կիսվել է Գերմանիայի մարզիչ Յոահիմ Լյովը։ «Ես տեսնում եմ իմ խաղացողների առավելագույն վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ առաջին խաղում գոլ խփելու քիչ հնարավորություններ ստեղծեցինք: Սա է այն, ինչի վրա մենք աշխատել ենք: Միգուցե մենք չափազանց մեծ ուշադրություն դարձրեցինք պաշտպանությանը:…
Մյուլլերը վերադառնում է Գերմանիայի հավաքական
Գերմանացի հռչակավոր ֆուտբոլիստ, «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Նշվում է, որ գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն անձամբ է կապ հաստատել ֆուտբոլիստի հետ ու ասել, որ Մյուլլերին տեսնում է իր ծրագրերում։ Ըստ աղբյուրը՝ գերմանացի հարձակվողը ընդգրկված կլինի EURO-2020-ի՝ Գերմանիայի հայտացուցակում։
Նոյե՞ր, թե՞ Տեր Շտեգեն. ում է ընտրել Յոահիմ Լյովը
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ազգային թիմի առաջին համարն է: Այս մասին հայտնում է Kicker-ը: Նշենք, որ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ հավաքականի հիմնական կազմում: «Ինչպես արդեն ասել եմ մի քանի անգամ ավելի վաղ, Մանուել Նոյերը մեր ավագն է, և հետեւաբար,…
Հոսպիտալացվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը
Առողջական խնդիրների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Հայտնում է Bild պարբերականը: 59-ամյա մարզիչը հոսպիտալացվել է արյան շրջանառության խանգարումների պատճառով, ինչն առաջացել է մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Աղբյուրի հաղորդմամբ` առողջական խնդիրների պատճառով Լյովը բաց կթողնի «Եվրո 2020»-ի նախընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումները:




