Յոհախիմ Լյով
Կլոպը կարող է գլխավորել Բավարիան
Մյունխենի «Բավարիան» կարող է շուտով գլխավորել Յուրգեն Կլոպը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ մյունխենցիների ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է շուտով գլխավոր Գերմանիայի հավաքականը՝ Յոհախիմ Լյովի փոխարեն։ Իսկ երբ Ֆլիկը հեռանա, «Բավարիան» մտադիր է կանչել Կլոպին։ Ըստ աղբյուրի՝ բացի «Բավարիայի» մտադրություններից, առհասարակ կասկածի տակ է Կլոպի մնալը «Լիվերպուլում»։

