նախկին նախագահ
Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին պատգամավոր և կանանց իրավունքների համար պայքարող ականավոր գործիչ Ֆաեզեհ Հաշեմի Ռաֆսանջանին հունվարի 9-ին դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ հակակառավարական գործողությունների կոչերի համար, հայտնել է նրա փաստաբան Նիդա Շամսը: Փաստաբանի խոսքով՝ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և բանտարկվել Էվինի բանտում։ «Իմ պաշտպանյալն առաջին ատյանի…
Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունը
Նախկին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է ներկայիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ջհանգիրյանի հետ ձայնագրութրուն: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ 3 քրեական գործ է հարուցվել
Սաակաշվիլին պնդում է, որ վատացել է իր առողջական վիճակը
Վատթարացել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Այս մասին ասել է ինքը՝ դատական նիստի ընթացքում։ Նա այսօր կայացած նիստում պահանջել է դատարանից՝ թույլ տալ, որպեսզի իր անձնական բժիշկը այցելի իրեն։ Սակայն դատարանը մերժեց Սաակաշվիլիի միջնորդությունը։
Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ վատ է․ Յասկո
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, ընդամենը ժամեր են անց նա կարող է հայտնվել կոմայի մեջ, ընդհուպ՝ մահվան ելք։ Այս մասին սոցցանցերում գրել է Սաակաշվիլիի ընկերուհին՝ Ելիզավետա Յասկոն։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն այս պահին գտնվում է բանտում։ Նրան Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 1-ին։ Ձերբակալման պահից ի վեր Սաակաշվիլին հացադուլի մեջ է գտնվում։…
Սաակաշվիլին դադարեցրել է բողոքի ծայրահեղ ձևը․ փաստաբան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կարողացել է հանդիպում ունենալ նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։ Այս մասին փաստաբանը ասել է «Էխո Կավկազա»-ի եթերում։ Նա նշել է, որ Սաակաշվիլիի հետ հաղորդակցման հնարավորության բացվելուց հետո Վրաստանի նախկին ղեկավարը դադարեցրել է բողոքի ծայրահեղ ձևն ու համաձայնել է բժշկական ստուգումներ անցնել՝ անալիզներ ու թեստեր տալ և այլն։ Սակայն սա վերաբերվում…
Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց ընտրարշավի գործով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Նշվում է, որ Սարկոզին մեղադրվում է 2012 թվականի ընտրական արշավի ժամանակ ծախսերն անօրինական ձևով ֆինանսավորելու մեջ։ Ըստ աղբյուրի՝ Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել։ Դատավճիռը դեռևս չի բարձրաձայնվել։ Նշվում է նաև, որ Սարկոզին դատարանում ներկա չէ։
Նիկոլաս Սարկոզիին դատարանն ազատազրկեց մեկ տարով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցոին գործարքներ իրականացնելու մեջ՝ դատապարտելով մեկ տարի ազատազրկման և երկու տարի պայանական պատժով։ Սա երկրորդ դեպքն է, որ Ֆրանսիայի նախկին նախագահի նկատմամբ դատարանը նման որոշում է կայացնում՝ կոռուպցիոն բացահայտումների հետևանքով։ Սարկոզին չի ընդունում մեղադրանքը և որոշումը՝ ասելով, որ դատական որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով։
Պետք է հասկանալ, թե Հայաստանում որքան պիտի սահմանվի քաղաքական գործչի պիտանելիության ժամկետը․ Գոգյան
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թթվասերի պիտանելիության ժամկետը 5 օր է, պահածոյացված տավարինը 2 տարի, իսկ մեղրը չի փչանում։ Պետք է հասկանալ, թե այս սանդղակով հրապարակային քաղաքական գործչի պիտանելիության ժամկետը որքան պիտի սահմանվի Հայաստանում։ Ստերիլ միջավայրում անժամկետ է, բայց Հայաստանի պայմաններում փտախտի դեմն առնել չի լինում»։ https://www.facebook.com/gogyan/posts/10157820660508441?__cft__%5B0%5D=AZUxXwbK5Q3sk8PocEg6QPZR15Ug2j6rlu1BB-Ytd6tV9DGDs89YA7sr6ot4ZCbaJRF1GS8tlANaMIMvQJV0_7Za-wLj6VWuEuFzQiB9RTiJDkepHTtADkyBLU8W5CfQOMI&__tn__=%2CO%2CP-R
Սաակաշվիլիին Աթենքում ծեծել են
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծեծի են ենթարկել Աթենքում։ Այս մասին հայտնում է ВЗГЛЯД-ը։ Նշվում է, որ նրա Աթենք այցը կապված էր վրացի էմիգրանտների հետ հանդիպման ցանկության հետ։ Ըստ աղբյուրի՝ երեկ՝ կիրակի, Սաակաշվիլու վրա է հարձակվել գլխարկով մի տղամարդ ու հարվածներ հասցրել նրա գլխին։ Արդյունքում՝ սկսվել է խուճապ ու դեպքի վայր են ժամանել Հունաստանի հատուկ…
Մեքսիկայի նախկին նախագահի կուսակցությունը հրաժարվել են գրանցել
2006 թվականից 2012 թվականներին Մեքսիկայի նախագահ եղած Ֆելիպե Կալդերոնն իր «Ազատ Մեքսիկա» շարժումը չի կարողացել գրանցել որպես քաղաքական կուսակցություն։ Այսպիսի որոշում է կայացրել Մեքսիկայի ազգային ընտրական ինստիտուտը, հայտնում է Reuters-ը։ Խնդիրն այն է եղել, որ ընտրական կառույցը կուսակցությունում ներդրումների մոտ 5 տոկոսը համարել է անհայտ ծագման, այսպիսով՝ կասկածներ հայտնելով կուսակցության ֆինանսավորման աղբյուրների ծագման վերաբերյալ։ Նշվում…
Սաակաշվիլին վերադառնում է Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձով է հանդես եկել, որում հայտնել է, որ վերադառնում է հայրենիք, այսինքն՝ Վրաստան։ Նա նաև շնորհակալություն Ուկրաինային, որտեղ նա ժամանակին եկել է Վրաստանից։ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինան իր երկրորդ տունն է ու նա սիրում է այդ երկիրը դեռևս ուսանողական տարիներից։ Իր ուղերձի վերջում Վրաստանի նախկին նախագահն…
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
Մահացել է ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ Այս լուրը հաստատել են Արտաքին գործերի նախարարությունից։ Արմեն Խաչատրյանը նախկինում եղել է նաև Ուկրաինայում, Մոլդովայում ու Բելառուսում Հայաստանի դեսպանը։ Նա 63 տարեկան էր։
Օբաման քննադատել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարող պատասխանատուներին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առցանց ելույթի ավարտական հատվածում քննադատեց ԱՄՆ կառավարության կորոնավիրուսային համակարգի դեմ պայքարող պատասխանատուներին: «Ավելին, այս համաճարակը լիովին հետ տարավ այն գաղափարի շուրջ եղած վարագույրները, որ պատասխանատու մարդկանցից շատերը գիտեն, թե ինչ են անում,- ասաց Օբաման,- նրանք նույնիսկ չեն էլ ձևացնում, որ այդ ոլորտի պատասխանատուներն են»։ Օբաման իր ելույթի ընթացքում կարևորեց նաև…
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել 17 տարվա ազատազրկման
Սեուլի Գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի յուրացման և կաշառք ստանալու համար: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել՝ 17 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: Բացի դրանից՝ 78-ամյա Լի Մյոն Բակին կարգադրվել է տուգանքներ վճարել՝ ընդհանուր 15.7…
Ղրղզստանի նախագահն առաջին անգամ խոսել է Աթամբաևի մասին
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն առաջին անգամ խոսել է այն գործընթացների մասին, որ տեղի են ունենում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի շուրջ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։ Ժեենբեկովը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ինքը ոչ մի անգամ չի արձագանքել իր նախորդի հրապարակային դիտողություններին: «Ինքներդ կտաք գնահատականը: Եղան երկրի բաժանման, իշխանության զավթման կոչեր»,- պատմել…














