Նիկո Կովաչ
Ջոբ Բելինգհեմը որակազրկվել է՝ ընդհատելով Դորտմունդի «Բորուսիայի» թափը
Դորտմունդի «Բորուսիայի» աճող աստղ Ջոբ Բելինգհեմը Բունդեսլիգայի խաղում կարմիր քարտ ստանալուց հետո որակազրկվել է՝ ընդհատելով թիմում իր տպավորիչ մարզավիճակը։
Ջոբե Բելինգհեմը պատրաստ է դեբյուտին Դորտմունդի կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում
Ջոբե Բելինգհեմը պատրաստվում է իր առաջին խաղին Դորտմունդի կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում՝ Ֆլումինենսեի դեմ հանդիպմանը:
Թիմում իմ անձնական դերը փոխվել է․ Մյուլեր
Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը հաճախ չէր ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, երբ այն մարզում էր Նիկո Կովաչը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գալուց հետո իրավիճակը փոխվեց ու սրա արդյունքում Մյուլերը որոշեց երկարաձգել պայմանագիրը։ «Իմ անձնական դերը փոխվել է անցած տարվա աշնանը՝ ծանր ժամանակահատվածից հետո: Հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, ներառյալ մեր մարզչի հետ պայմանագրի երկարաձգումը, ես զգացի, որ…
Բավարիայի ղեկավարը մեկնաբանել է Կովաչի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը
«Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հրաժարականը: «Ես և Կովաչը միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ, ուրիշ դիտավորություններ չկան: Մենք այսօր զանգահարեցինք նրան, ամեն ինչ լավ է, թվում է, որ նա ազատվել է մեծ ճնշումներից: Այժմ մենք պատրաստվում ենք «Օլիմպիակոսի» և «Բորուսիայի» դեմ հանդիպումներին, իսկ երեք…
Բավարիայի նոր մարզչի գլխավոր թեկնածուի անունը հայտնի է
Բավարիան որոշել է, թե ով պետք է գլխավոր թիմը Նիկո Կովաչի փոխարեն։ Ակումբի ղեկավարությունը այս պահին գլխավոր մարզիչի պաշտոնի որպես միակ հավակնորդ դիտարկում է Մասիմիլիանո Ալեգրիին։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ Ալեգրին դեռ չի մեկնաբանել այս լուրը։
Պաշտոնական․ Կովաչը հեռացված է Բավարիայից
«Բավարիայի» ղեկը ստանձնած մարզիչ Նիկո Կովաչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից․ վերջինիս հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է մյունխենյան ակումբը։ Հիշեցնենք, որ շաբաթ կայացած «Այնտրախտ» – «Բավարիա» հանդիպումն ավարտվել էր տան տերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-1 հաշվով։ Պարտությունը մի կողմ, «Բավարիայի» գործերն այնքան էլ լավ չեն ընթանում Բունդեսլիգայում։ Ակումբը 10 տուրերից հետո…
Բավարիայի մարզիչ Նիկո Կովաչը շուտով կարող է լքել պաշտոնը. Sport1
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է շուտով լքել զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում է Sport1-ը: «Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է Կովաչի աշխատանքից ու թիմի վերջին ժամանակներս ցուցադրած խաղից: Գերմանական ակումբը դիտարկում է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին մարզչության հնարավորությունը: 2013-ից 2015 թվականներին Հագը աշխատել է «Բավարիայի» պահեստային կազմի հետ ու ներկայումս համարվում է Կովաչի…
Բավարիան միավորներ կորցրեց Աուգսբուրգի դեմ խաղում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բունդեսլիգայի 8-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին»։ Նիկո Կովաչի սաները երկրորդ հանդիպումն անընդմեջ միավորներ կորցրին։ Հանդիպման հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, տանտերերը բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռիխտերը։ 14-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերին առաջ մղեց Սերժ Գնաբրին։ Խաղի վերջում «Աուգսբուրգը» կարողացավ ոչ-ոքի կորզել։ 90+2…
30-րդ րոպեից մեր թիմը չափազանց լավ սկսեց խաղալ. Կովաչը՝ Բավարիայի հաղթանակի մասին
30-րդ րոպեից սկսած մեր թիմը չափազանց լավ սկսեց խաղալ։ Այս մասին ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ անցկացրած խաղը, որում գերմանացիները 7։2 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել լոնդոնյան թիմի նկատմամբ․ «Վստահաբար, ոչ ոք նման բանի մասին չէր էլ երազում։ Մենք գիտեինք, թե ինչ է մեզ…
Կարևոր չէ՝ Պադերբորնի երկրպագու եք, թե Բավարիայի, ձեզ դուր կգա Կոուտինյոյի խաղը. Կովաչ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Բունդեսլիգայի 6-րդ տուրի՝ «Պադերբորնի» հետ խաղից հետո (3-2) խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին։ «Կոուտինյոյի խաղը ինքնին խոսուն է։ Բոլոր նրանք, ովքեր դիտել են խաղը մարզադաշտից կամ դրա սահմաններից դուրս, տեսել են նրա մակարդակն ու որակը։ Երբեմն թվում է, թե նա պարում է գնդակի հետ։ Ֆիլիպեն հստակ գիտի՝ ինչ…
Կովաչը մեկնաբանել է Կոուտինյոյի տեղափոխությունը
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի սպասվելիք տեղափոխության մասին։ «Կարծում եմ՝ ոչ միայն «Բավարիան», այլ նաև ողջ Բունդեսլիգան ու Գերմանիան ուրախ կլինեն, որ այդպիսի թոփ-ֆուտբոլիստը հանդես է գալու մեր առաջնությունում»,- Կովաչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։ «Բավարիան»…
Կովաչը իր անփույթ հայտարարության համար «Մանչեսթեր Սիթիից» ներողություն է խնդրել
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը իր անփույթ հայտարարության համար «Մանչեսթեր Սիթիից» ներողություն է խնդրել: «Ես արդեն ներողություն եմ խնդրել Գվարդիոլայից: Հիմա էլ ցանկանում եմ ակումբից ներողություն խնդրել: Գիտեմ, որ Լերոյ Սանեն գործող պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խոստանում եմ, որ այլևս նման անպատախսանատու հայտարարություններ չեմ անի»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է AS-ը: Հիշեցնենք՝…
Ժամանակն է, որ Բեյլը այլ ակումբ տեղափոխվի․ Նիկո Կովաչ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի ակումբ տեղափոխության մասին լուրերը, հայտնում է Mundo Deportivo-ն։ «Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն չգիտեմ, թե ինչ պլաններ ունի ապագայի հետ կապված: Կարծում եմ՝ ժամանակն է, որ նա այլ ակումբ տեղափոխվի, սակայն ես չէ, որ պետք է զբաղվեմ այդ հարցով: Միայն կարող եմ ասել, որ…
Կովաչը հեգնել է Հումելսին
Նիկո Կովաչը մեկնաբանել է Մատս Հումելսի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա». «Մատսը հիանալի աշխատանք է կատարել, հատկապես մրցաշրջանի երկրորդ հատվածում: Ինչպես ասել է Ուլի Հյոնեսը, ֆուտբոլիստը մրցաշրջանի վերջում եկավ, որպեսզի հասկանա թիմում ինչ կարգավիճակ է ունենալու: Խաղացողների միջև մրցակցությունը խոսում է այն մասին, որ դաշտ է դուրս գալու լավագույնը: Հումելսը ցանկանում էր հեռանալ այդ ամենից: «Բավարիան» դա…














