Նորայր Փանոսյան
Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործը դատարանում է
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը Դատախազությունը հաստատել է, և գործն ուղարկել դատարան: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որն անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հրայր Թովմասյանի սանիկը դարձյալ կալանավորվեց
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ «Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»,-ասաց Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին…
Հրայր Թովմասյանի սանիկը ազատ է արձակվել․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը (Ս. Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215717306548829&id=1327886913 Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քրօրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձերբակալվել է Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր…



