Նոր Նախիջևանի թեմի
Կրեմլը Փաշինյանին քարտ-բլանշ է տալիս՝ շքանշան հանձնելով կաթողիկոսի եղբորը
Ինչպե՞ս է լինում, որ Մոսկվայում Եզրասին հանձնված շքանշանը, հասնելով Երևան, դառնում է Փաշինյանի դափնին։ Երեկ՝ նոյեմբերի 4-ին, РИА Новости-ին լուր տարածեց, որ Ազգային միասնության օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին հանձնել է Ալեքսանդր Նևսկու շքանշանը։

