նվազեցում
ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: Միաժամանակ հիշեցնում ենք սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ…
Ոսկու գինը նվազել է
Ի տարբերություն նախորդ աճուրդների, այժմ ոսկու գնի անկում է նկատվում: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու արժեքը անկել է՝ հասնելով 1521,4 դոլարի տրոյական ունցիայի համար, ինչը 4,3 տոկոսով պակաս է նախորդ աճուրդների գներից: Իսկ արծաթի մայիսյան ֆյուչերսներն էժանացել են 8,5 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի համար 14.64 դոլարի: Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում սկսել են կտրուկ անկում ապրել…
ԵՏՄ-ում կդիտարկվի ապրանքների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը․ TACC
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կդիտարկեն այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի 2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին TACC-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աղբյուրը։ Ռուսաստանի…
Կնվազեցվեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սահմանած հեռախոսակապի սակագները
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱՀ կառավարության շենքում կայացել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) տարեվերջյան նիստը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստը վարում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Նիստի օրակարգը հաստատելուց հետո առաջին ելույթով հանդես է եկել հանձնաժողովի իրավաբանական լիցենզավորման վարչության առաջատար մասնագետ Մարիա Աթանեսյանը, ով…
Աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով: Հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ…
30-40 տոկոսով թեթևացրել ենք աշակերտների պայուսակների քաշը. Արայիկ Հարությունյան
ԵՄ ծրագրով և Համաշխարհային բանկի ծրագրով դպրոցական ծրագրերի չափորոշիչների փոփոխություն է տեղի ունենում. հիմա խմբերն աշխատում են, արդեն աշնանը ամփոփումները կունենանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախատեսում ենք, որ մինչև 2023 թվականը ամբողջական դասագրքերի չափորոշիչների փոփոխություն ենք ունենալու:…






