Շառլ Միշել
Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 31-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույցներ է պլանավորում նրանց հետ։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ եմ պլանավորում՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայանալիք արդեն չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- հայտնել է…
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել` տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։ Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել…
Շառլ Միշելը Կիևում է
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Նա այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում ու լուսանկար հրապարակել Կիևից։ «Ազատ և դեմոկրատական Եվրոպայի հենց սրտում», – մեկնաբանել է լուսանկարը Միշելը։ In Kyiv today. In the heart of a free and democratic Europe. @ZelenskyyUa pic.twitter.com/7DxTeoxtMc — António Costa (@eucopresident) April 20, 2022
ՌԴ այցից առաջ Միշել-Փաշինյան զրույցը կարող է դիտարկվել իբրև ՀՀ վարչապետին տրվող վստահության պաշար․ Բաբաջանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն ու նախատեսվում է նրա հադիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այսօրվա այցը, վարչապետը զրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ «Մոսկվա այցից առաջ Միշել-Փաշինյան հեռախոսազրույցն ու…
Նիկոլ Փաշինյանի ջանքերին Լիովին աջակցում եմ. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին: «Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես անդրադարձավ գիշերը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հայտարարությունն ուշագրավ է 2 մասով։ Առաջինն այն է, որ ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները համապատասխանում են Բաքվի շահերին։ Հայտարարությունում ասվում է նաև, որ 2 երկրների ԱԳՆ-ներին հանձնարարվել է՝ սկսել…
Կայացել է եռակողմ հանդիպումը․ որոշվել է ստեղծել սահմանների դելիմիտացիայի հանձնաժողով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է․ վարչապետի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է…
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Facebook-ի իր էջում: https://www.facebook.com/watch/?v=512602380582286
Նախատեսվում է Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը
Ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում։ Նշենք, որ հանդիպման մասին հիշատակություն կար նաև՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ու Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին ԵՄ-ի հայտարարության մեջ։ Գրիգորյանն…
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով…
Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում
Երկրորդ ժամկետով Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում: Նա կպաշտոնավարի մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը։ Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի տարածած հայտարարության մեջ։
Հաստատվե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև ուղիղ կապ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապը հաստատված է։ Այս մասին գրում է Hetq-ը, որը տվյալ հարցով հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո ԵԽ-ն հաղարդագրություն տարածեց, որի մեջ…
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի․ Միշել
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նշել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին նա հայտնել է «El Pais» թերթին տված հարցազրույցում: «Ես մշտական կապի մեջ եմ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ճիշտ է, նա ավելին էր ուզում: Բայց ԵՄ ընդլայնումը նուրբ հարց է, որի վերաբերյալ ոչ բոլոր եվրոպական երկրներն ունեն նույն կարծիքը»,-…
Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ԵԽ նախագահ Միշելի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը զրուցել է Մակրոնի հետ․ խոսվել է նաև ԼՂ իրավիճակից Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նրա հետ են 3 նախարար և այլ պաշտոնյաներ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը…
Շառլ Միշելը անդրադառձել է հայ գերիների վերադարձին
Twitter-ի իր էջում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անդրադառձել է հայ գերիների վերադարձին` նշելով, որ Եվրոպական միությունն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը «Ադրբեջանի կողմից 8 հայ գերիների ազատ արձակումը և Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո», – գրել է Շառլ Միշելը։














