Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվում է Գյումրիի ավագանու անդամի լիազորություններից
ՀԻմք ընդունել ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը: Նա նաև նշել է. «Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատումից:…
Ազատանում ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական…
Վարչապետը Շիրակի մարզպետին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի օգոստոսի 17-28-ը…
Կառավարությունը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում սկսել է բնակելի տներ կառուցել
Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում սկսել է բնակելի տներ կառուցել՝ այսպիսով փորձելով լուծել երկրաշարժից անօթևան մնացած 55 ընտանիքների հարցը։ Մայիսի 7-ի որոշմամբ կառավարությունը 988 մլն 143 000 դրամ է հատկացրել Շիրակի մարզի թվով 8 գյուղական բնակավայրերում տներ կառուցելուն, ինչպես նաև Գյումրի քաղաքում ու Մայիսյան գյուղում թվով 4 շահառու ընտանիքների…
Գյումրիում տարվում են վնասների գնահատման աշխատանքներ․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպեը նշել է, որ այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ «Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ…
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց․Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց!!! http://shtapognutyun.am/ Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ: Կորոնավիրուսային հիվանդության և դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն…
Դադարեցվում է միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեություն․Տիգրան Պետրոսյան
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի հայրենակիցներ Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»։
Շիրակում վիրուսակիր լինելու հաստատված դեպք չկա. մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում գրել է. «Շիրակի մարզում վիրուսակիր լինելու հաստատված դեպք չկա։ Ռիսկային երկրներից մոտ օրերս վերադարձած մեկ երիտասարդի տեղափոխում են Երևան նմուշառումն այնտեղ իրականացնելու նպատակով»։
Բիզնեսմենները պատրաստ են փրկել Նորաշեն (Խարկով) գյուղը. Շիրակի մարզպետ
Մարտի 7-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայարարեց լրագրողների հետ հանդպմանը՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Նորաշեն (Խարկով) գյուղում ներդրումներ կատարելու մասին։ «5-6 գործարարներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից կապվել են ինձ հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել»-, ասել է մարզպետը։ Ըստ նրա, գործարարները սպասում են սահմանային կարգի փոփոխությանը, որպեսզի կարողանան բիզնես պլանները տեղում իրականացնել։ «Գործարարները…
Շիրակի մարզպետը կրկին պաշտոնազրկեց Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին
2019 թվականի փետրվարին Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը պաշտոնազրկվել էր։ Դրան հիմք էր հանդիսացել այն, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որից հետո մարզպետն անվստահություն էր հայտնել նրան։ Շիրակի դատախազի հիմնավորումը հարուցված քրեական գործն էր, որի մեջ ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում օպերատիվ…
Շնորհակալություն մեզ այս տոնը պարգևելու համար. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը իր Facebook-ի էջում գրել է. «28 տարի առաջ այս օրը ընդամենը 12 տարեկան էի, շատ բան սկսել էի հասկանալ, ավելի շատ էլ հետո պետք է հասկանայի. բայց մեկ բան այդ օրը շատ հստակ զգացի: Իմ հարազատներից շատերը, իմ հարազատ մայլեն (թաղը) հենց այդ օրը մասամբ դուրս եկավ երկրաշարժի թողած սգային տրամադրությունից…
Նորոգվող ճանապարհների որակն առաջնային է համարվում. Շիրակի մարզպետարան
«ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։ Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի Մանուշյան-Կոշտոյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածից, Խ.…
Կապսի ջրամբարի շինարարությունը կվերսկսվի 2020 թվականին
Սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին դեռևս խորհրդային տարիներին նախագծված Կապսի ջրամբարի տարածք: Ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 1985թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո շինարարական աշխատանքներն առ ժամանակ դադարեցին, իսկ 1993 թվականից ընդհանրապես կասեցվեցին: Ըստ նախնական նախագծի ջրամբարն ունենալու էր շուրջ 90 մլն. խմ ծավալ: Մի քանի…
Վաղն Աշոցքում ու Բավրայում երկրաշարժի պատճառով ընդհատված դասապրոցեսը կվերսկսվի․ Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն: «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված…
Գյումրիում մեկնարկել է նոր ծննդատան հիմնարկեքի արարողությունը
Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում: Նշենք, որ ծննդատուն կառուցելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է…












