Ջեյհուն Բայրամով
Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նորընտիր արտգործնախարարի հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նորընտիր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով օգոստոսի 26-ին պաշտոնական այցով ՌԴ կժամանի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար պարոն Բայրամովը: Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- նշել է Մարիա Զախարովան։ Պաշտոնական ներկայացուցիչը…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին…
Ով է Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարարը․ մանրամասներ
Ադրբեջանի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնից հեռացնելուց հետո երկրի նախագահ Իլհամ Ալիևի արագ նշանակել է նոր նախարարի։ Ալիևի հրամանագրերից մեկով՝ Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը։ Նշենք, որ նորանշանակ ԱԳ նախարարը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է հարկային համակարգում։…



