ռդ աին
Լարսը կրկին անանցանելի է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝…
Մերձմոսկվայում փլուզվել է դպրոցներից մեկի ճաշարանի տանիքը
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ Մերձմոսկվայում փլուզվել է դպրոցներից մեկի ճաշարանի տանիքը, հայտնում է РИА Новости-ն; Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Տրոպարևո համայնքում: Ուսումնական հաստատությունում գտնվել է 226 մարդ, բարեբախտաբար ոչ-ոք չի տուժել: Փլուզումից հետո դասերը չեղարկվել են:
Եկատերինբուրգում հայ տղամարդը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի
Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է…
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 289 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Դեկտեմբերի 24-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է…






