ՌԴ դեսպան
Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր…
ԱԺ նախագահի տեղակալը ընդունել է ՌԴ դեսպանին
ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող…
ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ․ քննարկվել ընդլայնել փոխգործակցությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: «Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու…
ՌԴ-ն շատ զուսպ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում․ Կոպիրկին
Ռուսաստանը շատ զուսպ և զգուշավոր է վերաբերվում այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներին, և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունների վերաբերյալ հարցին: «Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանում…
Կարևոր է ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից խուսափելը․ Կոպիրկին
Կարևոր է ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից խուսափելը: Այս մասին այսօր «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նկատեց, որ նման իրավիճակից խուսափելու համար կարևոր է ապահովել հասարակության հասանելիությունը օբյեկտիվ տեղեկատվության նկատմամբ, քանի որ դա կբարձրացնի նաև երկրում ՀԱՊԿ-ի դրական իմիջը: «Նման միջոցառումները շատ կարևոր են ակտուալ խնդիրների…
Կոպիրկինը՝ Հայաստանում քրգործերով անցնող պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին
Ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: «Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ…
Հայտնի է՝ ով կլինի ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպանի պաշտոնում կառաջադրի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Եթե Սալիվանի թեկնածությունը հավանության արժանանա Սենատում, նա կդառնա ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը Ռուսաստանում՝ երկրի ղեկավարի պաշտոնում Թրամփի համար դժվար ժամանակաշրջանում, երբ կա իմփիչմենթի սպառնալիքի հարց՝ կապված նրա քաղաքական մրցակից Ջո Բայդենի դեմ հետաքննություն…
Ամուլսարի հարցը Հայաստանի ժողովրդի ներքին գործն է. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ամուլսարի հարցը հայկական պետության և Հայաստանի ժողովրդի ներքին գործն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ամուլսարի հարցը հայկական պետության և Հայաստանի ժողովրդի ներքին գործն է: Սա սեփականություն է, և որքան հասկանում եմ, այստեղ ոչ ոք կասկածներ չունի, որ այս հարցը պետք է լուծվի բոլոր գործոնները հաշվի առնելով, և հաշվի…
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան չի ստացել Ռուսաստանում․ ՀՀ-ու ՌԴ դեսպան
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հետախուզվում է Հայաստանում, քաղաքական ապաստան չի ստացել Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը նշել է, որ ինքը հակված չէ որևէ ենթատեքստ տեսնել այն փաստի մեջ, որ Հայաստանի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են Ռուսաստանի Դաշնության…
ՌԴ դեսպանը հանդիպել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի ներկայացուցիչների հետ
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին: Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրել են սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ…
Անթույլատրելի ենք համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանի քայլերը. «Հանրապետություն» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցությունը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ, ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից, կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: «Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի…
ՌԴ դեսպանը հանդիպել է Հրայր Թովմասյանի հետ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն…
ՌԴ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հանդիպել Քոչարյանն ու ՌԴ դեսպանը
Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը տեղի է ունեցել քաղաքական բնույթ կրող հանդիպումների համատեքստում: Նշել է ՌԴ դեսպանատունը այս մասին տարածածա հայտարարություն մեջ: Մասնավորապես նշվում է. «Դեսպանը պարբերաբար հանդիպումներ է ունենում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Դրանցից մեկն էլ եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը»:
ՌԴ դեսպան Կոպիրկինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար…
Հայերը շատ մեծ դեր են ունեցել ՌԴ ԶՈՒ կազմավորման գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հաղթանակի զբոսայգում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով: Ավարտից հետո ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայրենիքը պաշտպանող բոլոր մարդկանց,…















