ռեփեր
Ռեփեր Սոուլջա Բոյը ձերբակալվել է Լոս Անջելեսում զենքի պահման մեղադրանքով
2007 թվականի «Crank That» հիթով հայտնի ռեփեր Սոուլջա Բոյը ձերբակալվել է Լոս Անջելեսում՝ զենք պահելու մեղադրանքով։ Սա հավելում է նրա վերջին տարիների իրավական խնդիրների շարքը։
Լոս Անջելեսում թալանել են ռեփեր Դրեյքի առանձնատունը
Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում թալանել են ռեփեր Դրեյքի առանձնատունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Անհայտ տղամարդը ներխուժել է ռեփերի տուն, երբ նա տանը չի եղել, և կողոպտել բնակարանը։ Սակայն, թե կոնկրետ ինչ է գողացվել, չի հաղորդվում։ Մինչ ոստիկանները ժամանել են, գողն արդեն փախել էր, սակայն մի քանի ժամ անց նրան նկատել են մոտակայքում ու բերման…
Մահացել է ռեփեր Բերնարդ Գրինը
58 տարեկանում մահացել է ամերիկացի հիփ-հոփ արտիստ, «Ռեփի արքայազն» Բերնարդ Գրինը, ով առավելապես հայտնի էր B. G. The Prince of Rap մականունով, հայտնում է FAZEmag-ը։ Արտիստը մահացել է հունվարի 21-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո։ 2000-ականների կեսերին Գրինը դադարեցրել էր իր երաժշտական կարիերան եւ աշխատանքի անցել Գերմանիայի քաղաքային թանգարանում։
Ուիլ Սմիթը ռեփեր Xcho-ի թրեքով տեսանյութ է հրապարակել
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որն ուղեկցվել է հիփ-հոփ կատարող Xcho-յի Ты и я թրեքով։ Xcho-ն ռեփ է կարդում ռուսերեն։ Նա ծագումով հայ է, իսկական անունը Խաչո Դունամալյան է։ Տեսանյութում դերասանը հեռախոսի օգնությամբ վազքուղու վրա նկարահանում է ձնառատ ճանապարհով ընթացող մեքենայի տեսարանը։ Մեքենան խաղալիք է, իսկ ճանապարհը՝ մարզասարք։ View this…
Ռեփեր Theophilus London-ն անհետ կորել է
Ռեփ-կատարող Theophilus London-ի հարազատները հայտնել են, որ նա անհետ կորել է։ Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։ Երաժշտի ընտանիքի՝ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքին տված հայտարարության համաձայն, հուլիսից ի վեր նրանից տեղեկություն չունեն։ «Ուր էլ որ լինես, մեզ ինչ-որ ազդանշան ուղարկիր։ Ինչ էլ որ լինի, մենք կգանք քո հետեւից, տղա՛ս»,- սոցցանցերում գրել է նրա հայրը։…
22 տարեկանում մահացել է ռեփեր Big Scarr-ը
Մահացել է ռեփ կատարող Big Scarr-ը։ Նա 22 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Երաժշտի (իսկական անունը Ալեքսանդր Վուդս) մահվան պատճառները չեն բացահայտվում։ «Շատ ցավոտ է։ Ես կարոտում եմ քեզ», – գրել է ռեփեր Gucci Mane-ն, ում լեյբլի հետ համագործակցել է Վուդսը։ Big Scarr-ն իր կարիերան սկսել է կարիերան 2019 թվականին, երբ թողարկեց…
Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ամսական 200 000 դոլար կվճարի երեխայի համար
Քանյե Ուեսթին պարտավորեցրել են Քիմ Քարդաշյանին ամսական 200 000 դոլար (167 000 ֆունտ ստերլինգ) վճարել ամուսնալուծությունից հետո երեխայի աջակցության համար։ Նախկին ռեփերն ու ռեալիթի հեռուստաաստղը կկիսեն իրենց չորս երեխաների համատեղ խնամակալությունը։ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականին ՝ Ուեսթի հետ ութ տարի համատեղ կյանքից հետո։ Նրանց երեխաների ունեցվածքի բաժանման և խնամակալության հետ կապված հարցերը…
Ռեփեր Headie One-ը ծեծկռտուքի մասնակից է դարձել
Ռեփեր Headie One-ը Sony Music լեյբլի գրասենյակում ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Կռիվը տեղի է ունեցել նրա և մրցակից ռեփերի միջև։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Գրասենյակի աշխատակիցները ծեծկռտուքի ժամանակ թաքնվել են սեղանների տակ, ոչ ոք չի տուժել: «Հատակի վրա արյուն է եղել։ Ակնհայտ է, որ այս մարդիկ ատում են միմյանց, սակայն այն, ինչ…
Մորգենշտերնը հայտարարել է YouTube-ում իր հոլովակների արգելափակման մասին
Ռեփեր Մորգենշտերնը հայտարարել է YouTube-ում իր տեսահոլովակների արգելափակման մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Հենց նոր արգելափակեցին իմ բոլոր հոլովակները: Մնացել են միայն «Я когда-нибудь уйду»-ն և «Family»-ն», – գրել է նա։ Վերջին ամիսներին Մորգենշտերնը բնակվում է Դուբայում։ Ռեփերը հունիսի սկզբին հայտարարեց, որ ցանկանում է թողարկել իր կարիերայում վերջին ռուսալեզու ալբոմը։ Կատարողը…
Քանյե Ուեսթին հրավիրել են Հոլոքոստի թանգարան
Ռեփեր Քայնե Ուեսթը հրավիրվել է Հոլոքոստի թանգարան՝ պարզաբանելու ատելության և հակասեմական տարածման վտանգների մասին, տեղեկացնում է ET-ը։ «Հորդորում ենք այցելել Լոս Անջելեսի Հոլոքոստի թանգարան՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են բառերը սարսափելի բռնություն եւ ցեղասպանություն հրահրել», – ասվում է հաստատության տարածած հայտարարության տեքստում: Քանյե Ուեսթի ինստագրամյան էջն արգելափակվել է՝ հակասեմական գրառման համար: Պատճառը ռեփ կատարող…
Ռեփեր Պաշա Տեխնիկը կոմայի մեջ է
Ռեփեր Պաշա Տեխնիկը կոմայի մեջ է։ Այդ մասին գրում է Mash Telegram-յան ալիքը։ Ալիքի փոխանցմամբ՝ երեկ նա օգտագործել է հոգեթերապեւտի կողմից նշանակված հանգստացնող դեղամիջոցներ, որոնք խառնել է ապօրինի նյութերի հետ։ Այժմ արտիստի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա մի շարք էպիլեպտիկ նոպաներ է ունեցել, բացի այդ՝ հայտնաբերվել է քթի…
Հանրահայտ ռեփեր 50 Сent-ը Հայաստանում է
Հանրահայտ ռեփեր 50 Сent-ի Greenlight Gang համաշխարհային տուրն արդեն մեկնարկել է։ Նա արդեն Հայաստանում է։ Այսօր Հրազդան մարզադաշտում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կկայանա 50 Сent-ի համերգը։
Քենդրիկ Լամարը նոր ալբոմ կթողարկի
The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Քենդրիկ Լամարի հինգերորդ ալբոմը՝ «Mr. Morale & The Big Steppers»-ը, կթողարկվի մայիսի 13-ին: Այն հինգ տարվա ընթացքում առաջին ալբոմն է: Ռեփերը, որը նաև pgLang-ի համահիմնադիրն է, Twitter-ում հայտնել է ալբոմի մասին՝ ի պատասխան փետրվարին օգտատերերից մեկի թվիթերյան գրառմանը, որտեղ ասվում էր. «Քենդրիկ Լամարը պաշտոնապես թոշակի է անցել»: Լամարը մեջբերել է…
Մորգենշտերնը դառնում է Իսրայելի քաղաքացի
Ռուսաստանի ամենասկանդալային ռեփերներից մեկը՝ Մորգենշտերը, դիմել է Իսրայելի քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին գրում է Можем объяснить Telegram-յան ալիքը։ Նշվում է, որ ռեփերը մոր կողմից ունի հրեական արմատներ։ Telegram-յան մի քանի այլ ալիքներ էլ հայտնում են, որ Մորգենշտերնին արդեն հաջողվել է ստանալ քաղաքացիության մասին փաստաթուղթը։ Նշենք, որ նա Ռուսաստանը լքել էր այս տարվա փետրվարին ու…















