սլավիկ հայրապետյան
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պայքարի է դուրս գալիս հայկական զույգը
Էստոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ նաև Հայաստանն ունի ներկայացվածություն։ Այսպիսով, այսօր՝ հունվարի 14-ին, գեղասահքի ԵԱ-ում իր պայքարն է սկսում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը։ Նշենք, որ Սլավիկ Հայրապետյանն էլ հանդես է գալու ազատ ծրագրում։ Իսկ մեր զույգի հետ կպայքարեն 28 այլ զույգեր։
Հայ գեղասահորդի հաջողությունը միջազգային մրցաշարում
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել է գեղասահքի Tallinn Trophy 2021 միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Sports-ը։ Հայրապետյանին հաջողվել է մենասահքում գրավել մրցանակային 3-րդ հորիզոնականը։ Նա կարճ ծրագրում անհաջող է հանդես եկել, բայց ազատ ծրագրում արդեն շտկել է իրավիճակը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, որի շնորհիվ ընդհանուր մրցաձևում 3-րդն է…
Tallinn Trophy. գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 4-րդն է
Սլավիկ Հայրապետյանը չորրորդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի առաջատար գեղասահորդը հավաքել է 184.32 միավոր: Կարճ ծրագրից հետո 23-ամյա Հայրապետյանը 7-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքում հանդես են եկել 14 գեղասահորդներ: Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանն այս մրցաշարում…
Tallinn Trophy. գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը՝ կարճ ծրագրում
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած «Tallinn Trophy» միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր: Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 14 գեղասահորդներ: Հիշեցնենք, որ այս ամիս Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup…
Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը գեղասահքի մրցաշրջանում
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պայքարի մեջ է մտել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Կարճ ծրագրում 23-ամյա գեղասահորդը գրանցել է 51.22 միավոր և հայտնվել 13-րդ տեղում: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 16 մարզիկներ: Հիշեցնենք, որ սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ն անցկացվում է 40-րդ անգամ:…
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին: Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը
Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ: Այս առաջնությունում ևս չենք ունենալու պարային զույգ. «Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ…
Սլավիկ Հայրապետյանի մեկնարկը հաջող էր ձմեռային ուսանողական խաղերում
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի որակավորման փուլի արգելքը: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 78.73 միավորով գրանցել է 8-րդ արդյունքը և իրավունք ստացավ մասնակցել ազատ ծրագրի մրցմանը: Կարճ ծրագրում հանդես են եկել 26 գեղասահորդներ, որոնից 24-ն անցել են հաջորդ փուլ: Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի 7-ին: Գեղասահքի…
Անաստասիա Գալուստյանը դուրս է եկել եզրափակիչ
Այս օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Կայացել է կանանց մենասահքի կարճ ծրագիրը, որին մասնակցել է 36 մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 21-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակիչ դուրս են եկել առաջին 24 հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդուհիները: Հավելենք, որ կանանց մենասահքի ազատ ծրագիրը կայանալու է հունվարի 25-ին, իսկ…
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. մեր մասնակիցների ժամանակացույցը
Հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը: Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին`…
Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում
Հայաստանի գեղասահորդների համար, հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում: «Տորունի գավաթ» անվանումով ավանդական մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, մեր երկիրը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը: Նա հանդես է եկել հայկական երաժշտության ուղեկցությամբ և գրավել վեցերորդ տեղը: Սլավիկն այսօր լուսադեմին վերադարձել է Երևան և մարզումները կշարունակի…











