սունդուկյան փողոց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

