քոլեջ
Լորեն Սանչեսը կիսվում է հուզիչ պահերով՝ որդուն քոլեջ ուղարկելու կապակցությամբ
Լորեն Սանչեսը, Ջեֆ Բեզոսի կինը, կիսվում է հուզիչ մտքերով, երբ իր որդին՝ Էվանը, սկսում է ուսուցումը քոլեջում՝ նշելով մայրության կարևոր և հուզիչ պահը։
Չինաստանում քոլեջի սորովողները պատանդ են վերցրել տնօրենին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Չինաստանում․ ուսանողները պատանդ են վերցրել քոլեջի տնօրենին։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Նշվում է, որ նման քայլի պատճառը եղել է այլ քոլեջի հետ այդ քոլեջի միաձուլման պետության որոշումը, որի հետևանքով սովորողների մոտ առաջացել են որոշ մտավախություններ։ Ըստ աղբյուրի՝ նրանք տնօրենին պահել են պատանդառության մեջ 30 ժամ, բայց ոստիկանության կիրառած հատուկ…
Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի…
Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ և ռոբոտներ
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ «Մեխատրոնիկան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է, բայց՝ բավականին կայացած: Տարիներ շարունակ մեր քոլեջը բարձր…
Նոր կարգ՝ մանկավարժների ընտրության հարցում․ ԿԳՄՍՆ
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը: Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել: Ավելի մանրամասն՝ այստեղ։
Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը
Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00: Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխել՝ մինչև գործերի ընդունման…
Ուսումնարաններ և քոլեջներ ընդունվելու համար գրանցվել է 8000 դիմորդ. Նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարարը հայտնում է, որ ուսումնարաններ և քոլեջներ ընդունվելու համար գրանցվել է 8000 դիմորդ: «Ուսումնարանների և քոլեջների դիմորդների համար: Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ: Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։ Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող…
Լիբիայում ավիահարված է հասցվել քոլեջներից մեկին․ կա մոտ 30 զոհ
Տրիպոլիի ռազմական քոլեջին ավիահարված է հասցվել, ինչի հետևանքով նվազագույնը 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Afrigatenews տեղեկատվական պորտալը։ Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ էլ տեղակայված է ռազմական քոլեջը։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարին լոյալ…
444 մլն դրամ կուղղվի՝ քոլեջների բարեկարգման և Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին
Կառավարությունը որոշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազար դրամ: Գումարը կուղղվի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ», «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ների, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման…
Քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներում կատարվել է փոփոխություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլ 5-ի N 254-Ն հրամանով հաստատված ընդունելության ժամկետները: Սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն…
Քոլեջի և ուսումնարանի ղեկավարման հավաստագիր ստանալու քննություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության ժամանակացույցը: Հավակնորդների քննությունը տեղի կունենա հուլիսի 16-ին և 17-ին (քննության սկիզբը 9:30) «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում /հասցե` ք.Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:











