Օդային տագնապ
Դավթաշեն 2-րդ թաղամասի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում. խնդրում ենք խուճապի չմատնվել
ՀՀ ԱԻՆ-ից հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը։ «Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն․ Ֆելիքս Ցոլակյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ «Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական «Օդային տագնապի» ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա…
Արցախի Հանրապետությունում անց է կացվելուքաղաքացիական պաշտպանության մարզում
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով: ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Մարզումը…



