Օլիվեր Կան
Օլիվեր Կանը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը
«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ Գերդ Մյուլերի անվան մրցանակ հանձնել տարվա լավագույն հարձակվողին: «Գերդ Մյուլերի ընտանիքը և «Բավարիան» հիացած են ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ իրականացնելու այս մրցանակը: Գերդ Մյուլերը Գերմանիայի պատմության ամենահաջողակ հարձակվողն է և ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը»,- Կանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Նոյերը կրկնել է լեգենդար Կանի ռեկորդը
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել նոյերը կրկնել է իր լեգենդար գործընկերոջ՝ Օլիվեր Կանի ռեկորդը՝ Գերմանիայի Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Նոյերին հաջողվել է նույնչափ չոր (առանց դարպասը գնդակ ընդունելու) խաղ անցկացնել առաջնությունում, որքան Կանին․ 196 հանդիպում։ Նոյերը ռեկորդը կրկնել է «Աուգսբուրգի» դեմ խաղում, որը դարպասապահի համար 196-րդ չոր հանդիպումը դարձավ։
Կանը կարևոր պաշտոն կզբաղեցնի Բավարիայում
Գերմական ֆուտբոլի լեգենդ, «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը 2022 թվականին կզբաղեցնի մյունխենյան ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը։ Կանը կփոխարինի Կառլ Հայնց-Ռումենիգեին, ում հետ «Բավարիայի» պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սկսած հենց հաջորդ օրվանից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, Կանը կփոխարինի Ռումենիգեին։ «Բավարիայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ակումբի ղեկավար կազմը միանձնյա քվեարկել է Կանի օգտին։ Նրա հետ…
Այո, ես կհեռանամ Բավարիայից 2021 թվականին.Ռումենիգե
Կառլ-Հայնց Ռումենինգեն պատմել է «Բավարիայից» հեռանալու իր մտադրության մասին. «Այո, ես կհեռանամ ակումբից 2021 թվականին, երբ պայմանագրիս ժամկետն ավարտվի ու այս պաշտոնում անցկացնեմ իմ 20-րդ տարին: Կարծում եմ` սա լավ պահ է հեռանալու համար: Հույս ունենք, որ իմ փոխարինողը կլինի Օլիվեր Կանը: Իհարկե, նա պետք է ակումբում աշխատանքի անցնի նախքան իմ հեռանալը, որպեսզի հարմարվի և…




