1in

  • ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 «կողմ» և 2«դեմ»»,- ասել է  Հովակիմյանը:

    Գեղամ Հովեյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
  • ԱԻՆ-ը հայտնում է, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք, գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը: Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն: Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները…

    Վարժանք՝ Բերդում․ անցկացվել է բնակչության ազդարարում և տարահանում
  • «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հայտնում է, որ Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում դպրոցականների համար իրականացվում են ականների վտանգի իրազեկման դասընթացներ: Այժմ անցկացվող ուսումնառության նպատակն է Էջմիածնի երեխաներին փոխանցել անվտանգ վարքագծի ճիշտ կանոնները։ Դասընթացի ընթացքում, ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը երեխաներին ծանոթացրել է ականների տեսակներին, իսկ ականների վտանգի իրազեկման մասնագետները աշակերտներին սովորեցրել են անվտանգ վարքագծի…

    Հումանիտար ականազերծման կենտրոնը Էջմիածնում ականների վտանգի իրազեկման դասընթացներ է անցկացնում
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրել են «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով: Հայաստանի Կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և…

    Տեղահանված 20000 արցախցի և մոտ 3975 հյուրընկալող ընտանիքներ կստանան ՀԲ-ի աջակցությունը
  • ESPN-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և ՊՍԺ-ը հետաքրքրված են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։ Հայտնի է, որ «Բավարիան» բանակցություններ պատրաստ է վարել, եթե 60 մլն եվրոյի առաջարկ ստանա։ Լևանդովսկին դեռևս չի որոշել, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան։ Հարձակվողը գերմանական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։

    Մանչեսթեր Սիթին, Չելսին և ՊՍԺ հետաքրքրված են Լևանդովսկու ծառայություններով
  • Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ: Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ: Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում,…

    Ռուսաստանից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում վիրահատություններ են կատարել
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Facebook-ի իր էջում հայտնել է Զարուհի Բաթոյանը։ https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/310958290398825

    Զարուհի Բաթոյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով: Հարկային օրենսդրությունից բացի ամբողջացված է նաև ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն`…

    ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 2-ին, ժամը 13:10-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հեռախոսով հաղորդվել է, որ իրենց զանգահարած ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (ծնված 1996թ.) հայտնել է, որ ս.թ. ապրիլ ամսում, Ստեփանակերտ քաղաքում տերմինալի միջոցով վարկ ձևակերպելու համար 79.000 ՀՀ դրամ է փոխանցել ՀՀ Երևան քաղաքի բնակիչներից մեկին, (տվյալներն պարզվում են),…

    Երևանի բնակիչը վարկ ձևակերպելու անվան տակ գումար է շորթել Արցախի բնակչից
  • Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Յարոսլավսկի շրջանում հայկական գերեզմանոցի նկատմամբ վանդալիզմի ակտի հետ: «Ստացված տվյալներով՝ Յարոսլավի շրջանում անհայտ մարդիկ վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, ինչի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար: Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս ակտը՝ հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Կարծում ենք, որ այս ակնհայտ…

    ՌԴ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում վանդալիզմի ակտը
  • ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում: «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:

    Պայթեցման աշխատանքներ` Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում
  • Մարզահամերգային համալիրում ժամը 14-ին սկսվել է դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգում Վճռաբեկի դատարանի դատավորների կազմից ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունն է: Հանձնաժողովի նախկին անդամ Համլետ Ասատրյանն այժմ պաշտոնավարում է որպես Վճռաբեկ քրեական պալատի նախագահ, և հանձնաժողովի անդամի տեղը թափուր է մնացել։ Դատավորները պետք է ընտրեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 3 անդամ:

    Սկսվել է դատավորների ընդհանուր ժողովը Մարզահամերգային համալիրում
  • Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տնտեսության զարգացման գործում կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի…

    Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի․ Վահան Քերոբյանի այցը Շիրակացու ճեմարան
  • Կանադայի կառավարությունը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազատ արձակումը, ինչը համարում է առանցքային քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Կանադան շարունակում է բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու կոչ անել»,- նշված է Կանադայի կառավարության արտաքին գործերի և միջազգային առևտրի դեպարտամենտի՝ Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:

    Կանադայի կառավարությունը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին
  • ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել են…

    Ձերբակալվել է «օրենքով գող»․ Դատախազություն