911
911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 122 արտակարգ դեպք
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 265 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 51 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 53 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային…
Քաղաքացին Բռնություն է գործադրել բուժաշխատողի նկատմամբ
Հունվարի 27-ին՝ ժամը 5.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել Մարտուն Ա.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն չեն ընդունում: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտուն Ա.-ն հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ թքել է նրանց վրա, բռնություն գործադրել, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել…
Հերացու փողոցի շենքերից մեկում վթարային վիճակ է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում եւ ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Կովկաս» ռեստորանում ռումբ չի հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և ոստիկանության կինոլոգիական խումբը ռումբ չեն հայտնաբերել Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում։ Հիշեցենենք, որ ռումբի տեղադրման մասին ահազանգը նախարարության «911» ծառայությունն ստացել էր հունվարի 25-ին, ժամը 21:05-ին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը և կինոլոգիական խումբն ահազանգի վայրում իրականացրել են…
Ահազանգ՝ «Կովկաս» ռեստորանում ռումբի տեղադրման մասին
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկացնում են ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Ռումբերի տեղադրման ահազանգերը կեղծ են եղել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ «Vivarobet» բուքմեյքերական ընկերության Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող գրասենյակներում, «Fast Credit» վարկային կազմակերպության Սեբաստիա 123/2 հասցեում գործող գրասենյակում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր…







