armenia news

  • Մոլդովական փողոցում սպանվածի ինքնությունը պարզվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

    Մոլդովական փողոցում սպանվածի ինքնությունը պարզվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

    Քննչական կոմիտեն հյատնում է որ 2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում…

  • ԵՄ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

    ԵՄ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

    Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Նախագահը ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի…

  • Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք

    Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք

    Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 4 մլն 871 հազար 843 է: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 112 հազար 992 մարդ, առողջացել` 4 մլն 488 հազար 615 մարդ:

  • Նախագահը ՀՀ քաղաքացիության և այլ օրենքներում փոփոխություն անելու մասին որոշում է ստորագրել

    Նախագահը ՀՀ քաղաքացիության և այլ օրենքներում փոփոխություն անելու մասին որոշում է ստորագրել

    Հանրապետության նախագահը մայիսի 5-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Հանրապետության նախագահը մայիսի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովի…

  • Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող

    Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը: Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը մեկնել է դեպքի վայր: Ռազմական դատախազությունը քննություն է իրականացնում 2003թ. ծնված զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ:

  • Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ

    Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ

    Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:  Բուշեր քաղաքում նախորդ տարվա ընթացքում ևս մեկ հրդեհ էր բռնկվել: Քաղաքում կառուցված ատոմակայանն առաջինն է Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում:

  • Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին

    Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին

    Կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. «Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00 Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն…

  • Պուտինը Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին

    Պուտինը Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Պուտինը շեշտել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի…

  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք

    Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք

    Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք, ապաքինվել են ևս 693-ը։ Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 320830 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 299500-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4263 պացիենտներ, որոնցից 18-ը՝ անցած օրվա ընթացքում։

  • Այսօր իսկական մարտ է լինելու Նոու Կամպում․ Բարսան խաղալու է Ատլետիկոյի հետ

    Այսօր իսկական մարտ է լինելու Նոու Կամպում․ Բարսան խաղալու է Ատլետիկոյի հետ

    Այսօր խիստ կարևոր հանդիպում է սպասվում Իսպանիայի Լա Լիգայում։ Երևանի ժամանակով 18:15-ին, մեկնարկելու է «Բարսելոնա» – «Ատլետիկո» Մադրիդ հանդիպումը՝ Նոու Կամպում։ Հենց այս հանդիպման արդյունքով կարող է որոշվել, թե ով է դառնալու Իսպանիայի չեմպիոն։ Այս պահի դրությամբ՝ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատլետիկոն»՝ 76 միավորով, բայց նրան կրնկակոխ հետևում են «Բարսան» ու «Ռեալը»՝ 74 միավորով։ Այս…

  • Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել․ դեսպանություն

    Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել․ դեսպանություն

    Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին գրում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։ Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների…

  • Այսօր Երկրապահի օրն է

    Այսօր Երկրապահի օրն է

    Մայիսի 8-ը 1993 թվականին ստեղծված Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) հասարակական կազմակերպության անդամների՝ երկրապահների օրն է։ Այն տոնվում է 1997 թվականից։ Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ Կամավորականների Միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։ 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է «Հայաստանի հանրապետության տոների եվ հիշատակի օրերի…

  • Չինաստանում հեղեղումներ են․ աղետի գոտում է հայտնվել 70 հազար մարդ

    Չինաստանում հեղեղումներ են․ աղետի գոտում է հայտնվել 70 հազար մարդ

    Չինաստանում առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են սկսվել Հունան նահանգում, որտեղ շուրջ 70 հազար մարդ հայտնվել է վտանգավոր գոտում։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Նշվում է, որ փրկարարներին դեռևս հաջողվել է միայն 1800 հոգու տարհանել։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել հեռու մնալ ցածրադիր վայրերին, քանի որ որոշ գետերի մակարդակը մի քանի մետր բարձրացել է։

  • Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները

    Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները

    Այս մրցաշրջանի ավարտից հետո Անդրեա Պիռլոն կազատվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված թիմի վատ ելույթներով։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, որ այդ պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ․ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն և «Յուվեն» նախկինում մարզած Մասիմիլիանո Ալեգրին։ Ըստ աղբյուրի՝ Գատուզոյի գործակալի ու «Յուվենտուսի» նախագահի մտերմության շնորհիվ իտալացի մասնագետի մասով համաձայնության…

  • Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք

    Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք

    Մայիսի 5-6-ը ներառյալ կատարվել է 174 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման…