armfootball

  • Ճապոնիան բացառիկ ռեկորդ է սահմանել ԱԱ-ում

    Ճապոնիան բացառիկ ռեկորդ է սահմանել ԱԱ-ում

    Ճապոնիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Ճապոնացիները 2:1 հաշվով հաղթել են Իսպանիային՝ գնդակին տիրելով ժամանակի ընդամենը 17․7 %-ը։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ երբևէ նման ցածր ցուցանիշ ունեցող թիմը չէր կարողացել հաղթանակ տանել։ Այս հաղթանակի շնորհիվ Ճապոնիան E խմբում զբաղեցրեց առաջին տեղը։

  • Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց Լոռի

    Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց Լոռի

    Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 և Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։ Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերևոն»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում են ակումբի պաշտոնական կայքից։