C 400

  • Թուրքիան իրատեսական չի համարում Ուկրաինային C-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու գաղափարը

    Թուրքիան իրատեսական չի համարում Ուկրաինային C-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու գաղափարը

    Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Թուրքիան իրատեսական չի համարում Ուկրաինային Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու գաղափարը։ Նա նշել է, որ Արևմուտքը պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի F-35 կործանիչներ և Patriot զենիթահրթիռային համալիրներ:  

  • Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը

    Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը

    Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է գնել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը։ «Մենք կասկածներ չունենք Ռուսաստանից C-400 երկրորդ փաթեթը գնելու հարցում», – ասել է Էրդողանը: Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ ասել էր, որ…

  • ՌԴ Թուրքիային C-400 ՀՕՊ համակարգեր կվաճառի

    ՌԴ Թուրքիային C-400 ՀՕՊ համակարգեր կվաճառի

    Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքի՝ հայտնել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենը և ընդգծել, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են մտել։ Կողմերի միջև С-400 համակարգերի առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից շուտ։

  • Թուրքիան չի փոխել դիրքորոշումը՝ ռուսական C-400-ների ձեռբերման հարցում․ Էրդողան

    Թուրքիան չի փոխել դիրքորոշումը՝ ռուսական C-400-ների ձեռբերման հարցում․ Էրդողան

    Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վերաբերյալ հարցը նույնպես քննարկվել է ու ինքը հայտնել է նույն կարծիքը։ Էրդողանը նկատի ունի C-400-ների ձեռբերման հարցում իրենց դիրքորոշումը չի փոփոխվել։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ ինքը հայտարարել է նաև այն քայլերը, որոնք կարող են ԱՄՆ-ի հետ իրականացնել՝ պաշտպանական ոլորտում։

  • Ավարտել է С-400 համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ փուլը

    Ավարտել է С-400 համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ փուլը

    Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը Թուրքիա ավարտվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Այսօր Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազայում ավարտվել են С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ փուլի տարրերի մատակարարումը»: Նշվում է նաև, որ համալիրների մատակարարումը Թուրքիա սկսվել է 2019-ի օգոստոսի…

  • Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել

    Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել

    Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանի տարածքում: «Դիտարկվում են С-400 զենիթահրթիռային համակարգերն ընդունման/հանձման ավարտից հետո ժամանակավորապես Ադրբեջանում կամ Քաթարում պահելու տարբերակները»,- հայտնում է A Haber թուրքական գործակալությունը: Ըստ պարբերականի՝ Թուրքիան ավարտել է 100 զինվորականի ընտրությունը, որոնք Ադրբեջանում С-300 «Տրիումֆ» համակարգերի հետ աշխատելու վերապատրաստում կանցնեն: «Դրանից հետո զինվորականների խումբը կմեկնի…

  • Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է

    Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է

    ՆԱՏՕ-ի անդամներ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել: Երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են Սիրիայի հարցով երկկողմ քննարկումների արդյունքները տարբեր տեսանկյուններից մեկնաբանելու համար: Բացի դրանից` Վաշինգտոնը և Անկարան իրարամերժ մոտեցումներ ունեն ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ: Ամերիկացիները և թուրքերը չեն համաձայնեցրել այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Միացյալ…

  • Էրդողան. C 400-ները կհանձնվեն հուլիս ամսին

    Էրդողան. C 400-ները կհանձնվեն հուլիս ամսին

    Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից վերադառնալուց հետո տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին թե ինչպես է գնահատում այն տեսակետը, որ առանց ռուսական C 400-ներից հրաժարվելու չի կարող գնել ամերիկյան Պատրիոտ զինատեսակը, պատասխանել է. «Ռուսաստանի հետ արդեն կնքել ենք C 400-ների վերաբերյալ համաձայնագիրը, այս իսկ պատճառով խոսք անգամ չի կարող գնալ…